Գլխավոր էջ Նորություններ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 220 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 220 նոր դեպք

206
0

Արցախի Հանրապետությունում վերջին մեկ օրում կատարվել  է 428 թեստավորում, հաստատվել է  կորոնավիրուսային հիվանդության 220 նոր դեպք: Վարակը հաստատվել է նաև երեխաների մոտ: Ներկայում ստացիոնար բուժում է ստանում 39 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականին կատարվել է 4144 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1087 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով  մահվան 20 դեպք է արձանագրվել:

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ