Գլխավոր էջ Նորություններ Հանցավոր հրամանների կատարումը չի ազատում պատասխանատվությունից. Ս Գրիգորյան

Հանցավոր հրամանների կատարումը չի ազատում պատասխանատվությունից. Ս Գրիգորյան

305
0

Ազատ Կամք նախաձեռնությունը գրել է.

ՇՏԱՊ ՈւՂԵՐՁ ԾՆՈՂՆԵՐԻՆ

Սիրելի ծնողներ,

Սա հերթական ահազանգն է ձեզ, քանի որ երեխաների շրջանում այսպես կոչված պատվաստումները շարունակվում են: Ինչու եմ ասում այսպես կոչված, քանի որ դրանք որևէ առնչություն չունեն մանկական պատվաստումների հետ, որոնք կատարվում են տարիներով, իսկ երբեմն տասնամյակներով արդյունավետությունն ու անվտանգությունը փորձարկված պատվաստանյութերով:

Միայն այս տարվա հունվարին «պատվաստվել» է առաջին դեղաչափով 422 և երկրորդով` 382 երեխա, հասցնելով ընդհանուր թվերը համապատախանաբար 1740-ի և 1055-ի:

Տեղյակ եղեք, որ այն, ինչ հիմա ձեզ մատուցում են պատվաստման տակ, դա գենային ինժեներիայի արդյունքում ստացված, երբևէ չփորձարկված պրեպարատներով աննախադեպ մասսայական էքսպերիմենտ է:

Դա իմունային խթանում է, որի արդյունավետությունը երեխաների մոտ ապացուցված չէ, իսկ անվտանգության հետ կապված ողջ աշխարհում մասնագետների կողմից բացահայտվում են բազմաթիվ խնդիրներ` սրտամկանի բորբոքումներից, նևրոլոգիական բարդություններից սկսած մինչև անկանխատեսելի հեռահար հետևանքներ, անգամ մահվան դեպքեր:

Երեխաները Քովիդը գերազանցապես թեթև են տանում, ոտքի վրա, առանց էական բարդությունների: Մահաբերությունը նրանց շրջանում ձգտում է 0-ի: Ռիսկի տակ են ծանր քրոնիկ հիվանդություններով երեխաները, որոնց որպես կանոն ընդհանրապես հակացուցված են պատվաստումները: Նրանց պետք է պատշաճ խնամել, ժամանակին ախտորոշել և բուժել:

Համաձայնվելով ձեր երեխային ներարկել գենային հիմքով պրեպարատ, դուք մասնակից եք դառնում մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող մի էքսպերիմենտի, որի ողջ պատասխանատվությունը կամա թե ակամա կիսելու եք այն իրագործողների հետ:

Տե՜ր կանգնեք ձեր երեխաների առողջությանը և մի վտանգեք այն:

Վերջում կոչ եմ անում բուժաշխատողներին, մի՜ կատարեք Ա.Ավանեսյանի և իր թիմի ապօրինի հրահանգները: Հանցավոր հրամանների կատարումը չի ազատում պատասխանատվությունից: Տեղեկացրեք անիրազեկ ծնողներին վտանգների մասին և խնայեք ապագա սերնդի գենոֆոնդը:

Բժշկ. գիտ. դոկտոր,

պրոֆեսոր Ս.Գրիգորյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ