Գլխավոր էջ Գլխավոր Հանրային տրանսպորտը՝ քովիդի ռեկորդային թվերի ֆոնին

Հանրային տրանսպորտը՝ քովիդի ռեկորդային թվերի ֆոնին

840
0

Այսօր՝ փետրվարի 3-ին, առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4388 նոր դեպք։ Սա, ՀՀ-ում նոր՝ Օմիկրոն շտամի ներթափանցումից հետո ամենաբարձր ցուցանշն է։ Ինչն էլ իրենից ենթադրում է, որ վերջինս պայմանավորված է հենց նոր շտամով, որը ըստ մասնագետների՝ ավելի արագ ու ինտենսիվ է տարածվում, քան նախորդ շտամերը։

ԱՆ-ն պարբերաբար թարմացնում է իր սահմանափակումների փաթեթը, սակայն ի՞նչ կարող ենք արձանագրել այդ սահմանափակումների գործածությունից հետո, որ վարակը միևնույն է շարունակում է տարածվել։ Սակայն, հանուն արդարության պետք է նաև փաստել, որ այնուամենայնիվ, քաղաքացիների մոտ նույնպես թուլացել է այն զգոնությունն ու վարակից պաշտպանվածության մակարդակը, ինչը նկատելի էր կորոնավիրուսի ի հայտ գալու սկզբնական շրջանում։ Սակայն, հետևելով քաղաքացիների վարքին, գնահատելով համավարակային իավիճակը, գուցե, պետք է այլ քայերի գնալ, սահմանափակումներն այլ կերպ իրականացնել, կամ առհասարակ, գուցե պետք է այլ ռազմանավարությամբ աշխատել։

Ինչ վերաբերում է քաղաքացիների անուշադրության մատնած քաղաքականությանը, ապա լուսանկարներում պատկերված մարդկային կուտակումները այն եզակի դեպքերից չէ, որ նկատում ենք։ Դա կարելի է հանդիպել օրվա ցանկացած ժամի, քաղաքի ցանկացած հատվածում։ Այն QR կոդերը, որ մտցրել ենք հանրային սննդի օբյեկտներ, թանգարաններ կամ միջոցառումներ այցելելու համար, տրանսպորտը մի՞թե առաջնայինը չէր այս դեպքում։ Ճիշտ է, պատվաստված անձինք ևս վարակվում են, վարակում են, սակայն այդ սերտիֆիկատների ներկայացման որոշումը կարծես ստեղծել է այնպիսի տպավորություն, որ առաջնային պաշտպանվածության վայրերը հենց վերը նշված վայրերն են, որտեղ հնարավորինս պետք էր հետևողականություն ցուցաբերել։

Գնահատելով այն իրավիճակը, որը տիրում է ներկայիս հանրային տրանսպորտներում, կարելի է եզրակացնել, որ վարակը դեռևս երկար կշարունակի շրջանառվել, տարածվել և նոր բռնկումների առիթ հանդիսանալ։ Ինչ վերաբերում է դիմակի կրմանը, ապա պետք է փաստել, որ այն պարզապես դադարել է լինել ուշադրության կենտրոնում, որևէ ստուգող մարմին վերջին շրջանում չի պահանջում այդ խիտ, մարդաշատ ավտոբուսներում կրել դիմակ, ինչն էլ գուցե հենց կրկնապատկում է վարակի տարածման վտանգը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ