Գլխավոր էջ Նորություններ Արգենտինան կորոնավիրուսի դեմ 14,6 միլիոն չափաբաժին ռուսաստանյան պատվաստանյութեր է ստացել

Արգենտինան կորոնավիրուսի դեմ 14,6 միլիոն չափաբաժին ռուսաստանյան պատվաստանյութեր է ստացել

200
0

Արգենտինան ստացել Է կորոնավիրուսի դեմ 14,6 միլիոն չափաբաժին ռուսաստանյան պատվաստանյութեր, եւս 6,3 միլիոն չափաբաժին արտադրվել Է երկրի արտադրական կարողություններով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ՌԴ-ի եւ Արգենտինայի նախագահներ Ալբերտո Ֆեռնանդեսի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը նվիրված նյութերում:

«2022 թվականի հունվարի սկզբի դրությամբ Արգենտինայի կառավարությունն ստացել Է մոտավորապես 21 միլիոն չափաբաժին (Ռուսաստանից ստացել Է 14,6 միլիոն. արգենտինական Laboratorios Richmond S.A. դեղագործական ընկերության արտադրական կարողություններով արտադրվել Է 6,3 միլիոն չափաբաժին),-նշվում Է փաստաթղթում:

Փետրվարի 3-ին Ֆեռնանդեսը եւ Պուտինը բանակցություններ են անցկացնում Մոսկվայում:

Ղեկավարները մտադիր են հարցերի ամենալայն շրջանակ քննարկել: Օրակարգում լինելու են քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտների իրադրությունը եւ երկխոսության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակվի միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ