Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում COVID-19-ը դառնում Է տեղային. առողջապահության փորձագետներ

COVID-19-ը դառնում Է տեղային. առողջապահության փորձագետներ

280
0

Բազմաթիվ երկրներ փոխում են իրենց ռազմավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում եւ այն ավելի շատ որպես տեղային հիվանդություն են դիտարկում այն ֆոնին, երբ COVID-19-ի նոր շտամբը՝ օմիկրոնը, նվազեցնում Է այնպիսի խիստ սահմանափակիչ միջոցների արդյունավետությունը, ինչպիսիք լոքդաուններն են:

Այդ մասին, ՌԻԱ Նովոստի գործակալությանը պատմել են առողջապահության բնագավառի փորձագետները: Տեղային հիվանդությունը սովորական հիվանդություն Է որեւիցե տարածաշրջանի համար, մշտապես ներկա Է մարդկանց հանրակցությունում: Տեղային նաեւ կարող են լինել վարակները, որոնց հարուցիչները մշտապես առկա են որոշակի տեղանքում: Փորձագետների կարծիքով, լոքդաունների անարդյունավետությունն օմիկրոնի դեմ պայքարում կապված Է այն բանի հետ, որ այն հեշտությամբ Է փոխանցվում:

«Ցավոք, կարանտինային միջոցները չեն նվազեցրել օմիկրոնի փոխանցելիության բարձր մակարդակը, բայց դանդաղեցրել են դրա փոխանցումը: Ուստի նրանք (իշխանությունները) մեղմացնում են սահմանափակումները, որոնց նպատակը (հիվանդացության) բարձրակետը նվազեցնելն Էր: Այժմ իշխանությունները վստահ են, որ հիվանդանոցները լեփ-լեցուն չեն լինելու»,-գործակալությանը հայտարարել Է Ավստրալիայի Դիկինի համալսարանի պրոֆեսոր Կատրին Բենեթը:

Իր հերթին Լոնդոնի Ֆրենսիս Քրիքի ինստիտուտից վիրուսաբան Ջոնաթան Սթոյեն այն կարծիքն Է հայտնել, որ կարանտինային միջոցառումներից լիակատար հրաժարումը վաղաժամ Է, «չափազանց կարեւոր» Է որոշել, թե որ սահմանափակումները պետք Է հանել, եւ որոնք՝ թողնել: Բենեթի խոսքով՝ օմիկրոնից մահացության ցածր մակարդակը մյուս շտամների համեմատությամբ, ինչպես նաեւ հիվանդության ավելի մեղմ ընթացքը, խոսում Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետության մասին: Այդ պատճառով հիվանդանոցները կարողացել են զսպել վիրուսի այդ տարատեսակով պայմանավորված COVID-19-ի ալիքը, նույնիսկ չնայած ամենօրյա ախտահարումների մեծ թվերին:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ