Գլխավոր էջ Գլխավոր Վրաստանը չեղարկեց․ Հայաստանը կհետևի՞ հարևան երկրի օրինակին

Վրաստանը չեղարկեց․ Հայաստանը կհետևի՞ հարևան երկրի օրինակին

809
0

Վրաստանում չեղարկում են «կանաչ անձնագրերը»: Այդ մասին հայտարարել Է COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ից Վրաստանում սկսել Էր գործել այսպես կոչված «կանաչ անձնագիրը», որը նաև ճանաչվել Էր ԵՄ-ում:

Առանց քովիդ-անձնագրերի հնարավոր չէր հայտնվել ռեստորաններում, թատրոններում, ֆիթնես-կենտրոններում և այլ հաստատություններում: Փաստացի Վրաստանում այդուհետ, քաղաքացիները առանց կանաչ անձնագրերի կկարողանան այցելել ժամանցի վայրեր։ Տարբեր երկրներում կարծես սկսում են հաշվարկել փոքր ու միջին բիզնեսի կրած վնասները, գիտակցել, որ նման «բռնությամբ» մարդկանց չի կարելի ստիպել պատվաստվել։ Այս գործընթացը անձի գիտակցության հետ կապ ունի, և յուրաքանչյուր ոք ինքը պետք է որոշում կայացնի իր կյանքի և առողջության հետ կապված հարցերի շուրջ։

Գիբրաձեն նշել էր, թե հաշվի առնելով օմիկրոնի տարածման արագ տեմպը եւ վիրուսի թույլ ընթացքը, ինչպես նաեւ հաշվի առնելով համաշխարհային պրակտիկան, խորհուրդը որոշում Է ընդունել դյուրացնել «կանաչ անձնագրի» պարտադիր պահանջելը։

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ COVID-19-ի հայտնաբերման հաշվառման բոլոր համակարգերը շարունակելու են գործել․

«Այն անձինք, որոնց «կանաչ անձնագիր» Է հարկավոր արտասահմանում ճամփորդելու համար, վերստին կկարողանան օգտվել այդ մեխանիզմից»,-նշել էր նա։

Հետաքրքիրն այն է, որ մեր երկիրը մշտապես հետևում է այս կամ այն երկրների օրինակին․ ստացվում է, եթե Եվրոպայում որոշում է կայացվում առանց QR կոդերի մարդկանց մուտքը արգելել ժամանցի և հանրային վայրեր, ապա Հայաստանն անմիջապես հետևում է այդ օրինակին, հաշվի չառնելով մեր փխրուն տնտեսությունը։

Փաստացի ստացվում է այսպես․ Եվրոպան ուզում է սահմանափակումներով վերացնել իր փոքր և միջին բիզնեսը, արդյո՞ք Հայաստանը պարտավորություն ունի նույնը կրկնօրինակելու։

«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ աշոտ Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում նույնպես անդրադարձել էր սույն խնդրին, նշելով՝ եթե Բելառուսը ոչ մի սահմանափակում չի մտցրել` վերացա՞ն արդյոք բելառուսները աշխարհի երեսից, թե՞ ամեն ինչ նորմալա այնտեղ․․․

Ամեն դեպքում յուրաքանչյուր երկիր պետք է սեփական հնարավորությունները, ռեսուրսները հաշվի առնելով կայացնի այս կամ այն որոշումները։ Ընդամենը ամիսներ անց փոքր ու միջին բիզնեսը կործանման կգնա, առանց այդ էլ կորոնավիրուսի այս տարիների ընթացքում տնտեսվարողները հազիվ էին գոյատևում։ Արդեն իսկ տարբեր տեղերից ահազանգ ենք ստանում, որ չեղարկվում են տարբեր միջոցառումներ, իսկ որոշ սրճարաններում հաճախորդների թիվը կրկնակի նվազել է։Պատերազմից հետո պետք է ամեն բան արվեր երկիրը, տնտեսությունը,բիզնեսը ոտքի հանելու համար, բայց փոխարենը նախարարությունը փորձում է համառ պայքար մղել այն անձանց, լրագրողների և կայքերի դեմ, որոնք բազմակողմանի վերլուծում են պատվաստումային գործընթացը թե՛ Հայաստանում և թե՛ աշխարհում։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ