Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Հայտնի են Օմիկրոն շտամի 6 մաշկային ախտանշանները

Հայտնի են Օմիկրոն շտամի 6 մաշկային ախտանշանները

1647
0

Բրիտանացի համաճարակաբանները հայտնել են, որ Կորոնավիրոսի Օմիկրոն շտամով վարակվածների մոտ ավելի հաճախ են ի հայտ գալիս մաշկային ախտանշաններ: Նշանները հաճախ նման են սուր շնչառական վարակի, բայց նրանք ունեն որոշ առանձնահատկություն՝ հայտնում է lenta.ru-ն, հղում կատարելով «Медик Форум»-ին:

Նրանք հայտնել են Օմիկրոնի վեց հիմնական նշաններ, որոնք հնարավոր է որոշել մաշկի վիճակով: Առաջին հերթին հիվանդը կարող է իր ոտքերում  նկատել այսպես ասած «քովիդյան մատներ»:  Դրանք կարող են փոխել իրենց գույնը՝ դառնալով ավելի կարմիր կամ մանուշակագույն, ինչպես նաև կարող է առաջանալ քոր կամ ցան: Վարակի առկայության մասին կարող է վկայել նաև ճաքճքված շուրթերը: Հատկապես արժե անհանգստանալ, երբ դրանք դառնում են կապտավուն կամ գունատ մոխրագույն, որը վկայում  է  շնչառական համակարգի խնդիրների մասին:

Բացի այդ, մաշկի վրա կարող է ի հայտ գալ  ցան կամ բծեր, որոնք կառաջացնեն քոր: Նաև կարող է լինել խնդիր՝ մաշկի գրգռվածություն, երբ մարդ շատ է քրտնում, բայց այն դանդաղորեն է գոլորշիանում:  Ի վերջո, մաշկային ախտանշանները  կարող են նման լինել ցրտահարության՝ կարմիր, ուռուցիկ, ցավոտ բծերը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ