Գլխավոր էջ Գլխավոր Հիմա էլ գունագեղ QR կոդե՞ր․ ու՞ր ենք գնում այս քայլերով 

Հիմա էլ գունագեղ QR կոդե՞ր․ ու՞ր ենք գնում այս քայլերով 

2823
0

Առողջապահության նոր որոշումը՝ հանրային վայրեր մոտք գործելու հետ կապված, հասցրել է արժանանալ շատերի քննադատություններին։ Անհանգստության արժանացավ հատկապես այն, որ մարդիկ պատվաստված լինելով կկարողանան օգտվել հանրային սննդի օբյեկտներից, այցելել տարատեսակ միջոցառումների, սակայն այստեղ այլ հարց կա։

Երեկ՝ հունվարի 26-ին, առողջապահության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածեց, որը ներկայացնում ենք ստորև՝ առանց խմբագրման․

«Հարգելի՛ քաղաքացիներ, COVID-19-ով վարակման պարագայում  քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում  արտածվում է կարմիր «QR» կոդով, և նրա վարակված լինելու ամբողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն:

Նշենք նաև, որ հանրային վայրեր այցելելիս, ըստ կարգի,  «Արմեդ» հավելվածից «QR» կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար,  «QR» կոդը սկանավորելու կարիք չկա, բայց  սկանավորելու պարագայում, քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար, անձնական էջում ներառված տվյալները փակ կլինեն` բացի անուն, ազգանունից»:

Լավ, իսկ եթե տվյալ անձը հիվանդության որևէ ախտանշան չունի, հետևաբար իր QR կոդը կանաչ գույնի է լինելու, և այդ վայրեր մուտք գործելով կարող է վարակ տարածել, ինչին մենք արդեն անդրադարձել էինք հենց իրական դեպքով։ Բայց հարցի մյուս կողմն էլ այն է, որ հնարավոր է լինեն քաղաքացիներ, որոնց մոտ պատվաստման առաջին դեղաչափը ստանալուց հետո անաֆիլակտիկ ռեակցիա է նկատվել, կամ որևէ առողջական խնդիր է գլուխ բարձրացել և այլն, և հետևաբար մյուս դեղաչափը չի ստացել։ Սակայն, թե՛ մեկ, թե՛ երկու, և թե՛ արդեն երեք դեղաչափ ստանալու դեպքում միևնույն է կկարողանան օգտվել հանրային վայրերից և արդեն էական չէ տվյալ անձը լիովին պատվաստված է, թե ոչ։

Այսպիսով, մեզ պետք է միայն պատվաստված անձանց թի՞վն ավելացնել։ Հիմա էլ գունագեղ QR կոդե՞ր․ ու՞ր ենք գնում այս քայլերով: Պայքարու՞մ համավարակի դեմ, ավելացնում պատվաստված անձանց ցուցանի՞շը, թե ՞անիմաստ սահմանափակումների փաթեթեների ետևից ընկնում։

Կամ, ինչպես նշված է ԱՆ-ի հայտարարության մեջ՝ QR կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար,  «QR» կոդը սկանավորելու կարիք չկա, սակայն, մի՞թե հնարավոր չէ վերջինս կեղծել։ Քանզի, հիմա բոլորիս հայտնի է, թե ինչ միջոցներով կարելի է այդ ամենն իրականացնել։ Ուստի, թե այս սահմանափակումը, թե հետագա ընթացքի իրագործումը պարզապես խելամիտ չէ։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ