Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսն աշխարհում

Կորոնավիրուսն աշխարհում

343
0

Դանիան փետրվարի 1-ից, մտադիր է չեղարկել բոլոր սահմանափակումները՝ չնայած հիվանդացության բարձր մակարդակին։ Բոստոնում չպաստվաստված հիվանդին հրաժարվել են սրտի փոխպատվաստում կատարել։ Չինաստանը նվազեցրել 2022 թվականի Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի մասնակցության ՊՇՌ թեստերի պահանջները։ Այս մասին գրում է BBC-ին։

Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով, այս պահին ամբողջ աշխարհում Covid 19-ով վարակվել է 400 միլիոն մարդ և 5,6 միլիոն մարդ մահացել է վիրուսից։

Օմիկրոն շտամով վարակվածների երկու երրորդը նախկինում վարակված են եղել Կորոնավիրուսով, ցույց է տվել բրիտանական REACT ծրագրի լայնածավալ ուսումնասիրությունը։

REACT-ը Անգլիայում Covid 19-ը համաճարակի զարգացման ամենամեծ ուսումնասիրություններից մեկն է։ Այն իրականացվում է Լոնդոնի Կայսերական քոլեջի մի խումբ գիտնականների կողմից՝ Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարության պատվերով։ Ուսումնասիրությունները սկսվել են մինչ Օմիկրոնի հայտնվելը և ընդհանուր առմամբ մինչ այս պահը դրան մասնակցել է մոտ երկու միլիոն կամավոր։

Վերջին եզրակացությունները հիմնված են 100 հազար ՊՇՌ թեստերի արդյունքների հիմքում՝ իրականացված 2022 թվականի առաջին երկու շաբաթների ընթացքում։ Կորոնավիրուս հայտնաբերվել է 4 հազար մարդու մոտ, որոնցից 65%-ը հայտնել են, որ նախկինում վարակվել են Covid 19-ով։

Գիտնականների խոսքով՝ սա շատ կարևոր գիտելիք է, որը ոչ միայն օգնում է ավելի լավ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում և ինչպես է գործում վիրուսը, այլև նաև թույլ է տալիս որոշել նրա դեմ պայքարելու ռազմավարությունը՝ նոր շտամների առաջացման դեպքում։

Եվրոպան հրաժարվում է սահմանափակումներից 

Չորեքշաբթի օրվանից՝ Նիդերլանդների իշխանությունները սկսել են թուլացնել սահմանափակումները, չնայած նրան, որ վարակելիությունն ընդհանուր առմամաբ Եվրոպայում շարունակում է աճել։

Դեկտեմբերի 18-ից երկիրն ապրում է խիստ սահմնափակումներով։ Բարերը, ռեստորանները, թանգարանները, թատրոնները և մարզասրահները փակ էին։ Կառավարությունն ընդունում է, որ այդ բոլոր միջոցառումները չեն հանգեցրել ցանկալի արդյունքի՝ վարակի զսպմանը։ Ներկա պահին Նիդերլանդներում օրական գրանցվում է մոտ 60 հազար դեպք։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ