Գլխավոր էջ Նորություններ Բայդենը բուժբրիգադներ կուղարկի վեց նահանգներ COVID-19-ի դեմ պայքարում օգնություն ցույց տալու համար

Բայդենը բուժբրիգադներ կուղարկի վեց նահանգներ COVID-19-ի դեմ պայքարում օգնություն ցույց տալու համար

208
0

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը բժշկական բրիգադներ կուղարկի երկրի վեց նահանգներ տեղի բժիշկներին օգնություն ցույց տալու համար COVID-19-ի համաճարակի հակազդման գործում: Համապատասխան հայտարարությունը, ինչպես հունվարի 12-ին հայտնել Է USA Today թերթը, նախագահը կանի հունվարի 13-ին Սպիտակ տանն այն միջոցների վերաբերյալ թեմայով ելույթի ընթացքում, որոնք նրա վարչակազմը ձեռնարկում Է երկրում COVID-19-ի նոր ալիքի առնչությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Հրատարակության տվյալներով՝ նահանգների ցանկում, որոնց օգնություն ցույց կտրվի, ներառված են Նյու Յորքը, Նյու Ջերսին, Ռոդ Այլենդը, Օհայոն, Միչիգանը եւ Նյու Մեքսկիոն: Այդ նահանգների հոսպիտալներում բուժանձնակազմն արդեն գլուխ չի հանում COVID-19-ով հիվանդների կուտակումներից, որոնց պատճառն օմիկրոն շտամի արագ տարածումն Է:

 

Հունվարի 12-ին ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնները հրապարակել են տվյալներ, որոնց համաձայն երկրում քովիդով օրական հիվանդացությունը գրեթե եռապատիկ աճել Է վերջին երկու շաբաթվա ընթացքում:

 

Հունվարի 11-ին CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ-ի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարության տվյալները, հայտնել Է երկրում COVID-19 ախտորոշմամբ հոսպիտալացվածների ռեկորդային թվի մասին՝ 145,9 հազար: Նախորդ հակառեկորդը սահմանվել Էր անցյալ տարվա հունվարի 14-ին, երբ ԱՄՆ-ում կորոնավիրուսով հոսպիտալացվածների ընդհանուր թիվը կազմել Էր 142,2 հազար:

Հունվարի 10-ին Reuters գործակալությունը հայտնել Էր, որ ԱՄՆ-ում արձանագրվել Է համավարակի սկզբից ի վեր վարակումների թվի ռեկորդային օրական աճ աշխարհի բոլոր երկրների թվում՝ ավելի քան 1,13 միլիոն դեպք: Ամբողջությամբ վերցված ԱՄՆ-ում ախտահարվածների թիվը հասել Է արդեն ավելի քան 63,2 միլիոնի, մահացել Է 844 562 մարդ: Երկիրը շարունակում Է զբաղեցնել աշխարհում առաջին տեղն այդ երկու ցուցանիշներով:

 

Տեղական զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ կորոնավիրուսի համավարակն արագորեն դառնում Է Բայդենի վարչակազմի ամենասուր խնդիրներից մեկը: Նախագահը տակավին կես տարի առաջ իր համաքաղաքացիներին հավաստիացրել Էր, թե երկիրը կանգնած Է համավարակի նկատմամբ հաղթանակի շեմին, այդ ժամանակից COVID-19-ի հետ կապված իրավիճակը սոսկ Էլ ավելի Է սրվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ