Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում հաստատվել է «օմիկրոնի» 1009 դեպք

Վրաստանում հաստատվել է «օմիկրոնի» 1009 դեպք

184
0

Այս պահին Վրաստանում լաբորատոր հաստատված է «Օմիկրոնի» 1009 դեպք։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Երեկվա տվյալներով՝ երկրում հաստատվել է «Օմիկրոնի» 951 դեպք։

 

«Օմիկրոնը», որն առաջին անգամ հայտնաբերվել է 2021 թվականի նոյեմբերի կեսերին Հարավային Աֆրիկայում, տարածվում է ավելի արագ, քան մինչ օրս հայտնաբերված բոլոր տեսակները, թեև, ըստ նախնական տվյալների, այն ունի համեմատաբար մեղմ ախտանիշները։

 

Նշենք, որ, վերջին 24 ժամում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5326 նոր դեպք, մահացել է 48 քաղաքացի։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ