Գլխավոր էջ Նորություններ Անհրաժեշտ է հղիներին ներառել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներում

Անհրաժեշտ է հղիներին ներառել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներում

515
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անհրաժեշտ է համարում հղի կանանց ներառել կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների ու պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:

 

«Հղի կանայք կորոնավիրուսով վարակման ռիսկային խմբում չեն, սակայն երբ վարակվում են, հիվանդության ծանր ընթացքի ռիսկային խմբում են հայտնվում: Այդ իսկ պատճառով կենսական անհրաժեշտություն է, որ աշխարհի բոլոր երկրներում հղի կանայք սեփական ու իրենց իսկ երեխաների կյանքի համար պատվաստանյութերի հասանելիություն ունենան: Մենք նաև կոչ ենք անում հղի կանանց ներգրավել նոր բուժումների ու պատվաստանյութերի կլինիկական փորձարկումների մեջ»,- ասել է նա:

 

Գեբրեյեսուսը նշել է, որ բարեբախտաբար, մոր արգանդում կամ ծնվելու ժամանակ երեխայի վարակման դեպքերը շատ հազվադեպ են, իսկ կրծքի կաթում վիրուսի ակտիվ մասնիկներ ընդհանրապես չեն հայտնաբերվել:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ