Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսը դառնում է էնդեմիկ. ԱՀԿ

Կորոնավիրուսը դառնում է էնդեմիկ. ԱՀԿ

516
0

Sars-Cov-2 վիրուսն աստիճանաբար դառնում է էնդեմիկ, դա դեռ տեղի չի ունեցել, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դիտարկում է իրավիճակի զարգացման տարբեր տարբերակներ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկխովեն։

 

Էնդեմիկ է համարվում այն հիվանդությունը, որը սովորական է ինչ-որ տարածաշրջանի համար, մշտապես առկա է տեղի բնակիչների շրջանում: Էնդեմիկ կարող են լինել նաև վարակները, որոնց հարուցիչները մշտապես առկա են որոշակի վայրում:

 

«Այս վիրուսը էնդեմիկ դառնալու ճանապարհին է: Դա նույնիսկ չի էլ վիճարկվում: Բայց հիմա մենք համավարակի մեջտեղում ենք»,- ասել է փորձագետը։

 

Վան Կերխովեն ընդգծել է, որ ԱՀԿ-ն իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ է դիտարկում՝ կապված օմիկրոն շտամի առաջացման հետ, որն արդեն շատ երկրներում գերազանցել է դելտա շտամի տարածմանը։

 

«Վիրուսը զարգանում է: Եվ օմիկրոնը, ամենայն հավանականությամբ, վերջին շտամը չէ: Այսպիսով, մենք գործ ունենք անկանխատեսելիության տարրի հետ: Մենք չունենք այն կանխատեսելիությունը, որն ունի գրիպը,  տիպիկ սեզոնային հիվանդությունները: Բայց մենք, հնարավոր է, դրան գանք»,- հավելել է նա:

 

ԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ վիրուսը չի կարող էնդեմիկ դառնալ մի երկրոի համար, իսկ  համաճարակը կշարունակվի մյուս երկրներում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ