Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի համավարակն առաջ է բերել մահացության աճ սիրտ-անոթային հիվանդություններից. մասնագետ

Կորոնավիրուսի համավարակն առաջ է բերել մահացության աճ սիրտ-անոթային հիվանդություններից. մասնագետ

292
0

Համավարակի երկու տարվա ընթացքում ավելի հաճախակի են դարձել մահվան դեպքերը սիրտ-անոթային հիվանդություններից։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային սրտաբան Սերգեյ Բոյցովը։

 

Ինչպես տեղեկացնում է ՌԲԿ-ն, համավարակի առաջին ամիսներին բարձր մահացությունը սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող պացիենտների շրջանում նորմ էր ամբողջ աշխարհում։

 

«Որոշ երկրներում առաջին ալիքի ժամանակ, երբ սիրտ-անոթային հիվանդություններից մահվան դեպքերի աճն առավելագույնն էր, այն միայն մեկ տարածաշրջանում, օրինակ՝ Բրազիլիայում, հասել էր 30 տոկոսի, իսկ որոշ շրջաններում [եղել է] եռակի ավելացում»,- ասել է մասնագետը։

 

Մասնագետների կարծիքով՝  ըստ Հիվանդությունների միջազգային դասակարգման (ՀՄԴ) հիվանդությունների կոդավորման անորոշությունը հանգեցրեց տվյալների անհստակության տարբեր շրջաններում։ Բայց ժամանակի ընթացքում իրավիճակը կայունացավ, եւ հիմա ամբողջ աշխարհում  սիրտ-անոթային հիվանդություններից մահացության աճը միջինը կազմում է 10-12 տոկոս։

 

«Ստացվել են համոզիչ տվյալներ այն մասին, որ մահվան բոլոր դեպքերի կեսը համաճարակի (առաջին հերթին գրիպի) շրջանում կապված է հենց սիրտ-անոթային հիվանդությունների հետ։ Մահվան դեպքերի մեկ քառորդն էլ կապված է շնչառական օրգանների հիվանդությունների սրացման հետ։ Ստացվում է, որ շնչառական վարակների «ավանդը» մահացության մեջ հազիվ մեկ քառորդ է»,- ասել է Բոյցովը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ