Գլխավոր էջ Գլխավոր Արցախցի փոքրիկի առողջական խնդիրը մնաց օդում, իսկ նախարարության աշխատակիցը հայտնվեց «դրսում»

Արցախցի փոքրիկի առողջական խնդիրը մնաց օդում, իսկ նախարարության աշխատակիցը հայտնվեց «դրսում»

1019
0

Medmedia.am-ը անդրադարձել էր Արցախցի 9 ամսական փոքրիկին, ում ՀՀ-ում  բժշկասոցիալական փորձաքննության չեն ենթարկել։ Խնդիրը բարձրաձայնել էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Վերափորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Անի Բաբայանը։ Medmedia.am-ի հետ զրույցում նա նշել էր, որ կոպտորեն խախտվել է երեխայի իրավունքները և նա փորձաքննության չենթարկվելով վերադարձել է Արցախ։ Խնդրի մասին բարձրաձայնելուց հետո Անի Բաբայանի ծառայողական պարտականությունները դադարեցվում է։

«Արցախի Հանրապետության նախարարության պատասխան գրությունում գրել են, որ այդ գործընթացի համար ՀՀ-ում իրավական կարգավորումներ առկա չեն: Չնայած առկա բոլոր իրավական հիմքերին, այնուամենայնիվ իրավական փաստերը մի պահ մի կողմ դնելու դեպքում էլ, տրամաբանական հարց է առաջանում`  եթե ՀՀ-ում իրավական կարգավորումներ առկա չեն, ապա ինչու՞ և ինչպե՞ս է այդ գործընթացը իրականացել 2021թ. մայիս ամսից  մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ և եթե դա իրականացել է իրավական կարգավորումներից դուրս, որը նոր է հայտնաբերվել, ինչու՞  այդ ողջ ժամանակահատվածում այդ գործընթացը կազմակերպելու, ոչ իրավաչափ հանձնարարական տալու համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»,-նշեց մեր զրուցակիցը և հավելեց, թե  իր լիազարությունները դադարեցնելու հաջորդ  հիմքը խնդիրը բարձրաձայնելն էր:

«Իմ մեջ փոքր հույս տածելով, որ Միասնական սոցիալական ծառայությունը գործում է ինքնուրույն, առանց նախարարության հետ համաձայնության` խնդրի մասին գրավոր տեղեկացնում  եմ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին և ոլորտը համակարգող փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանին, սակայն խնդիրը ուսումնասիրելու և խնդրին օբյեկտիվ և իրավական լուծում տալու փոխարեն` իմ գրությունները դառնում են իմ  հանդեպ ծառայողական քննություն իրականացնելու հիմքեր: Ավելին` ինձնից պահանջում են գրավոր բացատրագիր, թե ինչ պատճառներով և ինչ իրավական  հիմքերով եմ գրավոր դիմել նախարարություն»,-նշեց նա:

Անի Բաբայանը տեղեկացրեց, որ աշխատանքից ազատվելն իր համար անակնկալ չէր:

«Ինձ զգուշացնում էին, որ գրածս խմբագրեմ, փոփոխեմ, այլապես դա ինձ համար կավարտվի ծառայության դադարեցումով: Դա ինձ ասվել է ինչպես անուղղակի` միջնորդների միջոցով, այնպես էլ անձամբ ՄՍԾ պետի` Էդուարդ Պետրոսյանի կողմից և ես, անմիջապես արձագանքեցի` փաստորեն ամեն ինչ նախապես կանխորոշված է: Չնայած բոլոր զգուշացումներին և ճնշումներին, ես որոշեցի շարունակել պայքարս, որովհետև հարցը վերաբերում էր Արցախին և արցախցուն: Մարդիկ իրենց կյաքնն են վտանգել, իրենց կյանքն են զոհել Արցախի համար և ես, եթե կարող եմ նպաստել արցախցիների գործունեության, արցախցիների  իրավունքների  իրացման հարցում` աշխատանքս կորցնելու վտանգն ինձ չէր կանգնեցնի»,-ասաց նա ու հավելեց, թե ուրախ է, որ պայքարը տվել է դրական արդյունք, մի փոքր այլ ձևաչափով, բայց արցախցիների հետ համագործակցությունը շարաունակվեց, կարևորը` արցախցիներն այս պահին մենակ չեն:

«Իհարկե, այստեղ կարևոր է նաև, որ խնդրի մասին  արդրադարձել են նաև լրատվամիջոցները: Հատականշական է նաև, որ այս հարցը հուզեց սոցիալական ոլորտի ներկա և նախկին բազմաթիվ աշխատակիցներին, ղեկավարներին, սակայն, հետևելով սոցիալական ցանցում առկա գրառումներին, նկատեցի, որ խնդրին կարևորություն տվեց,  համարձակությամբ հանդես եկավ և խնդրի մասին հրապարակային բարձրաձայնեց ՀՀ և ԱՀ սոցիալական գերատեսչության նախկին նախարար Մանե Թանդիլյանը: Եվ իմ պայքարի, լրագրողների հետևողական աշխատանքի (168.am և Medmedia կայքերի) և նախկին նախարարի կողմից խնդրի բարձրաձայնման արդյունքում է, որ այսօր համագործակցությունն Արցախի հետ շարունակվում է և արդեն  ոչինչ, որ ես զրկվել եմ աշխատանքից»,-հավելեց մեր զրուցակիցը:

Անի Բաբայանը տեղեկացրեց, որ 9 ամսական երեխայի  իրավունքները խախտվել են երկրորդ անգամ` արդեն արցախցի գործընկերների կողմից:

«Փոխարենը ձեռնամուխ  լինեն երեխայի բողոքարկման կարգով  վերափորձաքննությունն ինչ որ ձևով կազմակերպելու համար, համոզել են ծնողը հետ է վերցրել բողոքարկման դիմումը և նոր դիմում է ներկայացրել նոր հիմունքներով վերափորձաքննության համար։ Ինչ վերաբերում է իմ աշխատանքային գործունեությանը, նշեմ, որ «ծառայության դադարեցում» կարգապահական տույժին հաջորդեց իմ լիազորությունների դադարեցման մասին հրամանը:  Չնայած  այս ամենին, բացի այն հանգամանքից, որ արցախցիների հետ համագործակցությունը վերսկսեց, որը կարող եմ որակել  հաղթանակ,  պետք է նշեմ, որ արձանագրել եմ ևս մեկ, ինչպես ընդունված է ասել` բարոյական հաղթանակ, ողջ ժամանակահատվածում մի ողջ պետական գերատեսչություն լծված էր մի գործի, որ ես փոխեմ իմ գրածը, ներողություն խնդրեմ  կամ «մեղայականով ներկայանամ»  և շարունակեմ աշխատել: Ես ընտրեցի արժանապատիվ հեռանալու տարբերակը, իսկ գրածս փոխելու վերաբերյալ մշտապես կրկնել եմ մի նախադասություն. պնդել եմ, պնդում եմ և պնդելու եմ իմ գրած յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր կետ, յուրաքանչյուր ստորակետ:

Այսպիսով,  ինչպես արդեն հայտարարել եմ, պայքարիս  որոշ փուլեր համարում եմ ավարտված և ազդարարում այդ փուլերի վերջ,  իսկ ես առաջ եմ շարժվելու «Յուրաքանչյուր վերջ, ինչ որ մի նոր բանի սկիզբն է»  կարգախոսով»։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ