Գլխավոր էջ Գլխավոր Իսրայելում Օմիկրոն շտամի բռնկումը կարող է կոլեկտիվ իմունիտետի ձևավորան պատճառ դառնալ

Իսրայելում Օմիկրոն շտամի բռնկումը կարող է կոլեկտիվ իմունիտետի ձևավորան պատճառ դառնալ

312
0

Իսրայելը համարվում է աշխարհի լավագույն երկրներից, որտեղ իրականացվում է պատվաստումային գործընթացը։ Բայց Կորոնավիրուսի նոր շտամ Օմիկրոնը կարող է հանգեցնել նրան, որ եթե երկրում ձևաորվի կոլեկտիվ իմունիտետ, ապա դա պայմանավորված կլինի վարակվածների թվով, այլ ոչ պատվաստման ցուցանիշով։ Այս մասին հայտնում է BBC-ին։

Իսրայելի առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Նահման Աշը հայտնել է, որ Օմիկրոն շտամի տարածումը կարող է հանգեցնել նրան, որ երկրում ձևավորվի հանրայի իմունիտետ։ Նա նշել է, որ դա հանրային իմունիտետի ձևավորման լավագույն տարբերակը չէ և շատ ավելի լավ կլիներ, եթե նման արդյունք գրանցվեր պարտվաստման շնորհիվ։

Որոշ տվյալների համաձայն հունվարի վերջում Օմիկրոն շտամով կարող է վարակվել մոտ 4 միլիոն մարդ։

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ստիպված է եղել խոստովանել, որ համաճարակի դեմ երկրի ռազմավարությունը չի կարող կանխել վարակվածների թվի արագ աճը։ Կիրակի օրը Բենեթը հայտնեց, որ 60 տարեկանից բարձր մարդիկ և առողջապահական ոլորտի աշխատակիցները պետք է ստանան 4-րդ դեղաչափը, որը պետք է պաշտպանի նրանց վարակի ծանր ընթացքից։ Նախկինում նա պնդում էր, որ  Covid 19-ի դեմ պայքարի հիմնական նպատակը վարակի ծանր դեպքերի կանխումն է, բայց որ դրա հետ մեկտեղ տնտեսությունը վնասներ չկրի։ Թեպետ նաև ընդգծել է, որ բացառված չէ լոքդաունի կիրառումը։ Վերջին 10 օրում հիվանդության դեպքերը չորս անգամ ավելացել են՝ դառնալով 3500 հոգի, բայց մահերի թիվը աննկատ է ավելացել։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ