Գլխավոր էջ Նորություններ Կաշխատի՞ արդյոք հանրային վայրեր մուտք գործելու հետ կապված նոր սահմանափակումը

Կաշխատի՞ արդյոք հանրային վայրեր մուտք գործելու հետ կապված նոր սահմանափակումը

481
0

Շաբաթներ առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նոր սահմանափակումներ են սպասվում  հանրային սննդի վայրեր, մշակութային և այլ միջացառումների մուտք գործելու հետ կապված։ Այն պետք է ապահովել միայն ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատով կամ պատվաստված լինելը հաստատող հավաստագրով։ Նախարարի խոսքին հաջորդեց քաղաքացիների բուռն քննարկումն այս թեմայի շուրջ, ինչպես նաև հնչեցին տարատեսակ քննարկումներ և քննադատություններ հենց ոլորտի ներկայացուցիչների կողմից։

«Ռեստորանների ասոցիացիա» հկ նախագահ Աշոտ Բարսեղյանն այս մասով Medmedia.am-ի հետ ունեցած զրույցում նշել էր, որ ըստ առողջապահության ներկայացուցիչների՝ պատվաստման մակարդակը լավ է, բոլոր այն մարդիկ, որոնք պետք է գնան հանրային վայրեր՝ պատվաստված են, բայց միևնույն է խստացվում է։ «Լավ, իսկ այդ խստացման դեպքում ինչպե՞ս է լինելու վերահսկողությունը։ Ստացվում է, որ QR կոդերի կիրառումը ոչ մի տեսանելի արդյունք չի տալու։ QR կոդերի կիրառմամբ սպանելու են որոշ բիզնեսներ, ինչպես նաև հասարակական կյանքի որոշ ոլորտներ»,-ընդգծեց Բարսեղյանը։

Այս մասով, համաճարակաբաններից մեկն էլ նշել էր, որ մեզ համար կարևոր է մեծահասակների պատվաստման ցուցանիշի բարձրացումը, ուստի՝ որքանո՞վ է արդարացված լինելու այս որոշումը համավարակի դեմ պայքարում, քանզի մեծահասակները այնքան հաճա՞խ են այցելում մշակութային միջոցառումների, կամ օգտվում հանրային սննդի օբյեկտներից, որպեսզի այդ միտումով գնան պատվաստման։

Ինչպես նաև, եթե մենք այս սահմանափակումը դիտարկում ենք որպես համավարակի դեմ պայքարի միջոց, այն ինչպե՞ս է աշխատելու, եթե պատվաստված անձինք ևս կարող են վարակվել և նույնությամբ վարակը փոխանցել։ Քանզի, պատվաստման հավաստագիր ներկայացրած անձը ևս կարող է վարակի աղբյուր հանդիսանալ։ Սա ավելի շատ տանում է նրան, որ գուցե խթանելու ենք պատվաստման ցուցաիշը, իսկ համավարակը՞։ Ինչպե՞ս է այն աշխատելու այս դեպքում։ Կամ առհասարակ, այս նոր սահմանափակումը կաշխատի՞ արդյոք, թե՞ ոչ։ Իսկ այսօր, ԱՆ-ն հայտարարություն տարածվեց, ըստ որի հունվարի 22-ից որոշումն ուժի մեջ է մտնելու, ուստի՝ սպասենք որոշման կիրառման հետագա ընթացքին։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ