Գլխավոր էջ Նորություններ Օմիկրոն շտամի պարագայում շատ ավելի թիրախավորված են երեխաները. Ռոմելլա Աբովյան

Օմիկրոն շտամի պարագայում շատ ավելի թիրախավորված են երեխաները. Ռոմելլա Աբովյան

180
0

Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսի օմիկրոն շտամի երկու հաստատված դեպք է գրանցվել: Հայաստան անձանցից մեկը մուտք է գործել ԱՄՆ-ից՝ տարանցիկ Մոսկվայով ժամանել է Հայաստան, մյուս անձը եղել է  Եգիպտոսում: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

 

Նա նշեց, որ պացիենտները թեթև են տանում հիվանդությունը, բուժում են ստանում տնային պայմաններում:

 

Ռ. Աբովյանի խոսքով, օմիկրոնն, ի տարբերության դելտա շտամի, ավելի արագ է տարածվում, բարձր է վարակելիությունը, բայց կլինիկական ընթացքով բավական թեթև է ընթանում՝  հիմնականում ախտահարելով վերին շնչուղիները: Հիվանդությունը ուղեկցվում է քթից արտահոսքով, կոկորդի ցավով և շատ ավելի հազվադեպ է թոքաբորբ առաջացնում։

 

«Ըստ միջազգային  տեղեկությունների, նշվում է, որ շատ ավելի թիրախավորված են երեխաները: Եթե նախորդ շտամերի պարագայում երեխաները կարող էին շատ ավելի դեպքերում անախտանշան տանել, ապա օմիկրոնի պարագայում ախտանշանները ի հայտ են գալիս շատ ավելի հաճախ»,- ասաց նա:

 

Ռ. Աբովյանը նշեց, օմիկրոնի դեպքում խորհուրդ է տրվում երրորդ՝ բուստերային պատվաստումն իրականացնել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ