Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները գրիպի դեմ միասնական պատվաստանյութ ստեղծելու միջոց են գտել

Գիտնականները գրիպի դեմ միասնական պատվաստանյութ ստեղծելու միջոց են գտել

493
0

Գրիպի վիրուսը մշտապես մուտացիայի է ենթարկվում, եւ այդ պատճառով ամեն տարի մասնագետները ստիպված են նոր պատվաստանյութեր մշակել։ Սակայն գիտնականները գրիպի դեմ միասնական պատվաստանյութ ստեղծելու միջոց են գտել։Հետազոտությունը հրապարակվել է Nature հեղինակավոր ամսագրում։

 

Ըստ Medportal.ru-ի՝ պատվաստանյութերը կարծես «սովորեցնում են» մեր օրգանիզմին արձագանքել հակագեններին: Քանի որ գրիպի վիրուսը մշտապես մուտացիայի է ենթարկվում, գիտնականները պետք է մշտապես թարմացնեն պատվաստանյութերը, որպեսզի մարմինը կարողանա նոր հակամարմիններ արտադրել, քանի որ յուրաքանչյուրը համապատասխանում է իր սեփական հակագենին:

 

Միացյալ Նահանգներից մի խումբ գիտնականներ ուշադրություն են հրավիրել վիրուսի մի հատվածի վրա, որն ունեն գրիպի մեծ թվով շտամներ, եւ դրա  նկատմամբ կարող են հակամարմիններ արտադրվել:

 

«Մարդու իմունային համակարգն արդեն կարող է հակամարմիններ արտադրել այդ հակագենի նկատմամբ, ուստի մնում է միայն կիրառել ժամանակակից սպիտակուցային ինժեներիա՝ ստեղծելու պատվաստանյութ, որը կարող է առաջացնել այդ հակամարմինները բավարար քանակությամբ»,-ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Ջեննա Գաթմիլլերը Չիկագոյի համալսարանից։

 

Գիտնականներն այս հակամարմինները անվանել են խարիսխ, քանի որ դրանք արձագանքում են վիրուսի արմատային, գրեթե անփոփոխ ֆրագմենտին։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ