Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո որքա՞ն ժամանակ անց կարելի է հղիություն պլանավորվել

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո որքա՞ն ժամանակ անց կարելի է հղիություն պլանավորվել

363
0

Հղիություն պլանավորող կանանց խորհուրդ է տրվում բեղմնավորվել պատվաստանյութի առաջին չափաբաժնի ներարկումից 28 օր անց, երբ վարակի դեմ իմունիտետ է ձեւավորվում: Այս մասին ասվում է ՌԴ Առողջապահության նախարարության՝ COVID-19-ի համավարակի ժամանակ հղիների, ծննդկանների եւ նորածինների բժշկական օգնության կազմակերպման վերաբերյալ առաջարկություններում։

 

Փաստաթղթի համաձայն՝ առ այսօր չկան պատվաստանյութի՝ վերարտադրողական ֆունկցիայի կամ չծնված երեխայի վրա բացասական ազդեցության գիտական ​​ապացույցներ, մինչդեռ կորոնավիրուսով վարակվելը կարող է բազմաթիվ բարդություններ առաջացնել ինչպես կնոջ, այնպես էլ պտղի մոտ։

 

Թարմացված փաստաթղթում նշվում է նաեւ, որ խորհուրդ է տրվում օգտագործել թթվածնային թերապիա, եթե հղի կնոջ թթվածնով հագեցվածությունը պակաս է 95 տոկոսից, եւ առաջանում է պտղին համարժեք թթվածնի մատակարարման խանգարման վտանգ, կամ հետծննդաբերական շրջանում թթվածնային հագեցվածությունը պակաս է 90 տոկոսից:

 

Ինչպես հայտնել է Medportal.ru-ն, փաստաթղթում թարմացվել է նաեւ դեղորայքային թերապիայի միջոցով հղիների բուժման բաժինը։ Մասնավորապես, հղի կանանց եւ ծանր քրոնիկական հիվանդություններ ունեցող COVID-19-ով ծննդաբերող կանանց (իմունային անբավարարություն, դիաբետ, սրտի եւ երիկամների հիվանդություններ) խորհուրդ է տրվում ինտերլեյկին-6 ընկալիչների հակառակորդներով եւ մոնոկլոնալ հակամարմիններով թերապիա:

 

Փոխվել են նաեւ հղիների եւ ծծնդաբերած կանանց՝ COVID-19-ով հիվանդանոցից դուրս գրելու վերաբերյալ առաջարկությունները. կլինիկական վերականգնմամբ եւ որոշակի սահմանափակումների պահպանմամբ՝ կինը կարող է դուրս գրվել նույնիսկ դրական ՊՇՌ թեստի առկայության դեպքում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ