Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 284 միլիոնը

COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 284 միլիոնը

196
0

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 30-ի առավոտվա դրությամբ կազմել Է 284 միլիոն 580 հազար 401:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 422 հազար 376 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 53 միլիոն 663 հազար 221 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 822 հազար 920-ի:

 

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 822 հազար 40-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 480 հազար 860 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 269 հազար 31 հիվանդացած, նրանցից մահացել Է 619 հազար 95 մարդ:

 

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 30-ի առավոտվա դրությամբ կազմել Է 697,8: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2529, Հնդկաստանում՝ 343, Բրազիլիայում՝ 2881 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ