Գլխավոր էջ Նորություններ Պղնձապատումը կարող է պաշտպանել կորոնավիրուսից

Պղնձապատումը կարող է պաշտպանել կորոնավիրուսից

235
0

Մաքուր պղնձով կամ պղնձի միացություններով պատված իրերը կարող են արագ ապաակտիվացնել կամ ոչնչացնել SARS-CoV-2 կորոնավիրուսը։ Կանադայի Ուոթեռլու համալսարանի մասնագետների այս բացահայտման մասին տեղեկացվում է APL Materials ամսագրում հրապարակված հոդվածում։

 

Մասնագետներն ուսումնասիրել են, թե ինչպես են 6 տարբեր գերբարակ պղնձապատ կամ պղնձի օքսիդով պատված իրերը փոխգործակցում HCov-229E-ի՝ կորոնավիրուստի տարատեսակի հետ, որը գենետիկորեն նման է SARS-CoV-2-ին։ Նրանք պղնձապատել են ապակին կամ գործվածքը մարդու մազից հազար անգամ ավելի բարակ շերտով, ինչից հետո նմուշը դրել են լուծույթի մեջ, որը պարունակում էր վիրուսներ, կամ ծածկի վրա մի քանի կաթիլ լուծույթ են լցրել։ Այնուհետեւ ծածկի հետ շփված լուծույթը տեղադրել են առողջ բջիջների մեջ՝ չափելու համար վիրուսի բազմացման տեմպը։

 

Պարզվել է, որ պղինձը եւ պղինձ պարունակող միացությունները հակավիրուսային էֆեկտ ունեն, ընդ որում՝ այն ուժեղանում է, երբ նանոչափեր ունեցող թաղանթների մասնիկները լուծվում են վիրուս պարունակող հեղուկի մեջ։

 

Հետազոտողների խոսքով՝ պղնձով կարելի է պատել գործվածքը, որով պատրաստում են բժշկական դիմակները՝ էապես բարձրացնելով պաշտպանությունը դրանք կրելու ժամանակ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ