Գլխավոր էջ Նորություններ Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 26.7 տոկոսը

Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 26.7 տոկոսը

418
0

Շիրակի մարզում դեկտեմբերի 24-ի դրությամբ  կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափով  պատվաստվել է 47028 մարդ՝  բնակչության 26․7 տոկոսը, իսկ  1 դեղաչափ ստացել է 68728 մարդ, որը կազմում է չափահաս բնակչության 39 տոկոսը:

 

Այս մասին մարզային խորհրդի նիստի ժամանակ տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատվաստվել են մարզի պետական կառավարման մարմինների աշխատակիցների 95.5 տոկոսը, առողջապահական համակարգի աշխատակիցների 95․2 տոկոս և ուսումնական հաստատությունների աշխատակիցների 94.1 տոկոս:  Ընդհանուր առմամբ մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 68728 մարդ, որը չափահաս ազգաբնակչության 39%-ն է կազմում։

 

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը  ցուցանիշները ոչ բավարար է համարում և  հորդորում համայնքների ղեկավարներին այս գործընթացում աջակցել առողջապահության համակարգին, լինել առավել զգոն։

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ