Գլխավոր էջ Գլխավոր Covid 19. ինչ սահմանափակումների են գնում եվրոպական երկրները

Covid 19. ինչ սահմանափակումների են գնում եվրոպական երկրները

711
0

Որոշ երկրներ վախենալով Քովիդի սպասվելիք նոր ալիքից, որի պատճառը կարող է դառնալ Օմիկրոն շտամը՝ վերադառնում են սահմանափակումների, իսկ մյուսները չեն ցանկանում զոհել տնտեսությունը և Սուրբ Ծնունդը՝ հույսը դնելով արագացված մասսայական պատվաստման վրա։ Այս մասին հատնում է BBC-ին։

Որոշ հետազոտություններ փաստում են, որ Օմիկրոն շտամը ի տարբերություն նախկինների՝ ավելի քիչ է հանգեցնում Քովիդի բարդ ընթացքի։

Չնայած գիտնականները նախ չունեն բավարար փաստեր, որպեսզի այդ մասին վստահաբար խոսեն, երկրորդ՝ փորձագետները և քաղաքական գործիչները վախենում են, որ Օմիկրոնով վարակելիության ավելացմամբ՝ հատկապես բարդ վիճակով հիվանդացածներն այնքան շատ կլինեն, որ հիվանդանոցները չեն կարողանա հոսքը վերահսկել։

Վերջին մեկ օրում Մեծ Բրիտանիայում Քովիդով հիվանդացածների թիվն ավելացել է 100 հազարով։ Չնայած երրորդ դեղաչափով պատվաստվածների ռեկորդային թվի, միայն վերջին մեկ շաբաթում արվել է 6,1 մլն պատվաստում, դեկտեմբերի 22-ին գրանցվել է 106122 վարակման նոր դեպք։

Հյուսիսային Իռլանդիայի կառավարությունը, 4 ժամ քննարկումներից հետո որոշել է, որ դեկտեմբերի 26-ի առավոտյան 6-ից բոլոր գիշերային ակումբներ և այն վայրեր, որտեղ մարդիկ սեղանի շուրջ չեն նստում՝ պետք է փակվեն, չեղարկվում են նաև պարերը և դիսկոտեկները, բացառությամբ հարսանիքների պարերի։

Դեկտեմբերի 27-ից սրճարանների, բարերի և ռեստորանների այցելուները կսպասարկվեն միայն սեղանների մոտ։ Բացառություն է արվում նորից միայն հարսանիքների համար։

Գերմանիայում դեկտեմբերի 28-ից նորից կփակվեն գիշերային ակումբները, քաղաքացիներին խորհուրդ է տրվում 10 հոգուց ավելի չհավաքվել, իսկ երկրպագուներին արգելվում է մասնակցել ֆուտբոլային հանդիպումներին։

Պորտուգալիայում դեկտեմբերի 26-ից փակվում են գիշերային ակումբներն ու բարերը նաև ինչպես Գերմանիայում, արգելվում է 10 հոգուց ավելի հավաքվել, ինչպես նաև վերադարձնում է տանից աշխատելու պարտադիր պայմանը։

Ֆրանսիայի Առողջապահության նախարար Օլիվյե Վերանը օրերս ասել է, որ Կառավարությունը դեռևս չի պատրաստվում նոր սահմանափակումներ մտցնել կամ երկարաձգել դպրոցական արձակուրդները, թեպետ ապագայի համար ոչինչ չի բացառում։ Ֆրանսիան արդեն իսկ փակել է գիշերային ակումբները, չեղարկել զանգվածային տոնակատարությունները և հրավառոթյունները Ամանորի կապակցությամբ։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ