Գլխավոր էջ Գլխավոր Օմիկրոն շտամ հայտնաբերվել է աշխարհի 106 երկրում․ ի՞նչ մանրամասներ է հայտնում ԱՀԿ-ը

Օմիկրոն շտամ հայտնաբերվել է աշխարհի 106 երկրում․ ի՞նչ մանրամասներ է հայտնում ԱՀԿ-ը

891
0

Covid 19-ի Օմիկրոն շտամով վարակվելու դեպքեր գրանցվել է աշխարհի 106 երկրում։ Այս մասին INTERFAX.RU-ի փոխանցմամբ հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Բացի այդ ԱՀԿ-ը հղում կատարելով նախկին ուսումնասիրություններին՝ նշում է, որ Օմիկրոն շտամն ավելի արագ է տարածվում, քան Դելտա շտամը, նույնիսկ այն երկրներում որտեղ կա կոլեկտիվ իմունիտետ։

Ինչպես հայտնում է կազմակերպությունը, շտամի այս տարբերակի մասին տվյալները դեռ սահմանափակ են սակայն նշվում է, որ Հարավային Աֆրիկայում և Մեծ Բրիտանիայում Օմիկրոնով հոսպիտալացված հիվանդների թիվը շարունակում է աճել։

Բացի այդ, նախնական տվյալներով՝ նախկինում COVID-19-ով հիվանդացած կամ պատվաստված հիվանդների մոտ Օմիկրոնի չեզոքացումն ավելի վատ է եղել քան Քովիդի նախկին շտամները։

Այդ ամենից բացի ԱՀԿ-ը եզրակացնում է, որ Օմիկրոնի հետ կապված ռիսկը մնում է շատ բարձր նաև զգուշացնում է առողջապահական համակարգի փլուզման ռիսկի մասին։

Քովիդի նոր շտամ Օմիկրոնը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում։ Այն սկսեց արագորեն տարածվել ամբողջ աշխարհում, իսկ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում արդեն գերակշռում է։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ