Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Բժիշկները հայտնում են COVID-19-ով հոսպիտալացված երեխաների թվի աճ

Բժիշկները հայտնում են COVID-19-ով հոսպիտալացված երեխաների թվի աճ

655
0
Քանի որ COVID-19-ի դեպքերն աճում են Հյուսիսարևելյան Օհայոյում, երեխաները նույնպես տուժում են դրանից: Rainbow Babies and Children’s Hospital-ի բժիշկներն հայտնում են COVID-19-ով հոսպիտալացված երեխաների թվի աճ:
Դոկտոր Էմի Էդվարդսը, UH Rainbow Babies and Children’s-ի վարակաբանն ասաց, որ COVID-ի պատճառով հոսպիտալացված երեխաների նման աճը նորություն է․ «Մինչև այս պահը մանկաբուժությունը մեծ դեր չի խաղացել համաճարակի մեջ, մեզ խիստ քննադատության են ենթարկել։ Երբ խոսքը վերաբերում է COVID-ին, սա ամենազբաղված շրջանն է, որը մենք երբևէ եղել ենք համաճարակի ժամանակ»,- ասաց նա։
Բժիշկ Կլաուդիա Հոյենը՝ UH Rainbow Babies and Children’s Hospital-ի մանկական վարակների վերահսկման բաժնի ղեկավարը, ասում է, որ այս ձմեռը տարբերվում է նախորդից՝ երեխաների շրջանում COVID-ի դեպքերի ավելացման առումով: «Ինչպես ձեզանից շատերը գիտեն, անցած ձմռանը, երեխաները տանն էին, դպրոցում դիմակներով էին։ Նրանք ապահով էին անցյալ տարի շրջանառվող շտամներից»,- ընդգծեց բժիշկը:

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ