Գլխավոր էջ Նորություններ Տարեցները և բուժաշխատողները կկարողանան ստանալ COVID-19-ի դեմ պատվաստանյութի չորրորդ չափաբաժինը

Տարեցները և բուժաշխատողները կկարողանան ստանալ COVID-19-ի դեմ պատվաստանյութի չորրորդ չափաբաժինը

555
0

Իսրայելը 60-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիներին հանձնարարել Է COVID-19-ի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութի չորրորդ չափաբաժինն ստանալ կորոնավիրուսի օմիկրոն շտամի արագ տարածման հետ կապված անհանգստության ֆոնին:

Համավարակի հակազդման խումբը դեկտեմբերի 21-ի երեկոյան որոշում Է ընդունել, որ 60-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիները եւ բուժաշխատողները կկարողանան ստանալ COVID-19-ի դեմ պատվաստանյութի չորրորդ չափաբաժինը, հաղորդել Է առողջապահության նախարարությունը:Պատվաստումը կարելի կլինի անել պատվաստանյութի երրորդ չափաբաժինն ստանալուց չորս ամիս անց: Բացի այդ, պատրաստուկի երկրորդ եւ երրորդ չափաբաժիններն ստանալու միջեւ ընկած ժամանակաշրջանը կրճատվել Է հինգից մինչեւ երեք ամիս: Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը իր հայտարարության մեջ ողջունել Է հանձնարարականը եւ քաղաքացիներին հորդորել՝ որքան կարելի Է ավելի արագ անել ներարկումը:

Նա նշել Է, որ Իսրայելն առաջին երկիրն Է աշխարհում, որն իր քաղաքացիներին առաջարկել Է պատվաստանյութի երրորդ չափաբաժինը: Նրա կարծիքով, պատվաստանյութի չորրորդ չափաբաժինը կօգնի «հաղթահարելու օմիկրոնի ալիքը, որը համակում Է աշխարհը»:

Հուլիսի վերջին երկիրն սկսել Է խթանիչ ներարկումներ առաջարկել 60-ից բարձր տարիքի անձանց համար:

Օգոստոսի վերջից խթանիչները 16-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիների համար հասանելի են դարձել պատվաստանյութի երկրորդ չափաբաժինն ստանալուց հետո: Պատվաստանյութի չորրորդ չափաբաժինն ստանալու մասին որոշումն ընդունվել Է այն բանի կապակցությամբ, որ վերջին օրվա ընթացքում Իսրայելում հայտնաբերվել Է օմիկրոն տարատեսակով հիվանդանալու ավելի քան 150 նոր դեպք:

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, անցած կիրակի օրը COVID-19-ով հիվանդացության ամենօրյա դեպքերի թիվն Իսրայելում երկու ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել Է հազարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ