Գլխավոր էջ Նորություններ Արգենտինան Բոլիվիային Է տրամադրել կորոնավիրուսի դեմ 1 մլն դեղաչափ պատվաստանյութ

Արգենտինան Բոլիվիային Է տրամադրել կորոնավիրուսի դեմ 1 մլն դեղաչափ պատվաստանյութ

405
0

Բոլիվիան ստացել Է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության 1 միլիոն դեղաչափ պատվաստանյութ կորոնավիուսի դեմ, որն անհատույց տրամադրել Է Արգենտինան: Դեկտեմբերի 20-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն։

«Մենք շնորհակալ ենք նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսից եւ եղբայրական արգենտինացի ժողովրդից բոլիվիացի ժողովրդին անհատույց մեկ միլիոն դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ տրամադրելու համար: Մենք գնահատում ենք (կորոնավիրուսի դեմ պայքարում) լատինամերիկյան երկրի այս կարեւոր ներդրումն այն պատվաստանյութի հաշվին, որն արտադրվել Է Արգենտինայում: Միասին մեք կհաղթենք համավարակը»,- գրել Է Արսեն:Պատվաստանյութը Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պաս Է հասցվել Արգենտինայի առողջապահության նախարար Կառլա Վիսոտիի ուղեկցությամբ: Տեղ հասցված խմբաքանակը դարձել Է ամենախոշորն այն խմբաքանակներից, որոնք Լատինական Ամերիկայի երկրներն անհատույց տրամադրել են տարածաշրջանի իրենց հարեւաններին: Ավելի վաղ Արգենտինան արդեն բազմիցս պատվաստանյութերի խմբաքանակներ Է ուղարկել այլ երկրներ անհատույց հիման վրա: Պատրաստուկների տրամադրումն այլ պետությունների Արգենտինայի իշխանություններն իրականացնում են այն բանի հաշվառմամբ, որ հանրապետությունում ապահովված Է պատրաստուկների անհրաժեշտ պաշարն ամբողջ բնակչության իմունացման համար: Բոլիվիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում հոկտեմբերից նկատվում Է կորոնավիրուսով ախտահարման դեպքերի զգալի աճ: Համավարակի սկզբից հանրապետությունում քովիդով Է վարակվել 564 747 մարդ, 19 440 հիվանդ մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ