Գլխավոր էջ Նորություններ Պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակվելը կարող է վիրուսի բոլոր շտամների հանդեպ «սուպերիմունիտետ» ստեղծել....

Պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակվելը կարող է վիրուսի բոլոր շտամների հանդեպ «սուպերիմունիտետ» ստեղծել. հետազոտություն

272
0

Պարզվել է, որ հակամարմինների մակարդակը պատվաստումից հետո վարակված պացիենտների շիճուկի նմուշներում  եղել է մոտավորապես 1000 տոկոսով ավելի բարձր եւ ավելի արդյունավետ կենդանի վիրուսի դեմ այն խմբի համեմատ, որը պատվաստվել էր երկու շաբաթ առաջ։

 

Պատվաստումից հետո վարակման 26 դեպքերից 10-ը դելտա տարբերակով վարակված էր, 10-ը՝ ալֆա եւ կորոնավիրուսի «օրիգինալ» տարբերակով, մյուս բոլոր շտամները նույնականացնել չի հաջողվել։ Ամենաուժեղ չեզոքացնող հատկությունն ունեցել են  այն պացիենտների արյան պլազմայի նմուշները, որոնք վարակված էին դելտա շտամով։

 

«Մենք հատուկ չենք հետազոտել օմիկրոնը, բայց սպասում ենք, որ պատվաստումից հետո վարակներն այդ շտամից առաջ կբերեն նույնքան ուժեղ իմունային պատասխան պատվաստված մարդկանց մոտ։ Մեր արդյունքները համոզիչ կերպով ցույց են տալիս, որ պատվաստված պացիենտները, որոնք հետագայում վարակվել են, սուպերիմունիտետ ունեն»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Ֆիկադու Թաֆեսեն։

 

Գիտնականների խոսքով՝ քանի որ սա լաբորատոր հետազոտություն է, դրա արդյունքները չի կարելի միանշանակ գնահատել, եւ ավելի ճշգրիտ տվյալները կստացվեն պացիենտների տարբեր խմբերի երկարատեւ դիտարկումներից հետո, նշել են գիտնականները։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ