Գլխավոր էջ Գլխավոր ԱՄՆ-ում Օմիկրոն շտամից առաջին մարդն է մահացել․ ԱՀԿ-ը խորհուրդ է տալիս վերանայել...

ԱՄՆ-ում Օմիկրոն շտամից առաջին մարդն է մահացել․ ԱՀԿ-ը խորհուրդ է տալիս վերանայել տոնական պլանները

914
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարդկանց հորդորում է հնարավորության սահմաններում վերանայել տոնական օրերի պլանները՝ պաշտպանվելու համար աշխարհում արագորեն տարածվող Օմիկրոն շտամից։ Այս մասին հայտնում է BBC-ին։

«Միջոցառումները չեղարկելն ավելի լավ է, քան կայնքի կորուստը։ Նախընտրելի է չեղարկել տոները հիմա և դա անել հետո, քան հիմա նշել, իսկ հետո տխրել»,-ասել է ԱՀԿ ղեկավար Գեբրեյեսուսը։

Նրա խոսքով՝ նոր շտամն ավելի արագ է տարածվում և վարակում պատվաստված, ինչպես նաև նախկինում վարակված մարդկանց։

«Ներկայումս կան հստակ տվյալներ, որ Օմիկրոն շտամը ավելի արագ է տարածվում քան Դելտա շտամը և պատվաստված կամ նախկինում վարակված մարդիկ, մեծ հավանականությամբ կարող են նորից վարակվել»,-ասել է նա։

ԱՀԿ ղեկավարը նաև հայտնել է, որ 2020 թվականին Covid 19-ից մահերի թիվը գերազանել է ՄԻԱՎ-ից, մալարիայից և տուբերկուլյոզից մահացածների թիվը միասին վերցրած։

ԱՄՆ իշխանությունները հայտնում են, որ Օմիկրոն շտամն արդեն ամենատարածվածն է ԱՄՆ-ում, ընդհանուր վարակվածների երեք քարորդն վարակված է նոր շտամով։ Իսկ նախօրեին Տեխաս նահանգում գրանցվել է Օմիկրոն շտամից մահվան առաջին դեպքը։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ