Գլխավոր էջ Նորություններ Բժիշկները Սաակաշվիլիին թույլ են տվել լիարժեք սնվել

Բժիշկները Սաակաշվիլիին թույլ են տվել լիարժեք սնվել

474
0

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը երկարատև հացադուլից հետո անցնում է բուժման կուրս, երեքշաբթի օրվանից սկսել է իր բնականոն սննդակարգով սնվել, բժիշկները հանել են նրա սննդի սահմանափակումները։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Արդարադատության նախարարության բժշկական խորհրդի անդամ Ելենա Գիորգաձեին։

 

«Երեքշաբթի օրվանից նա սննդային սահմանափակումներ չունի։ Ամենակարևորն այն է, որ նրա մոտ սպիտակուցի մակարդակն արդեն նորմալ է։ Նաև աստիճանաբար հեռացվում են նախկինում նշանակված բժշկական հավելումները, ինչպիսիք են կալիումը, մագնեզիումը, միկրո և մակրոէլեմենտները: Անալիզները նորմալ են, էնդոկրինոլոգն ավարտել է իր աշխատանքը»,- լրագրողներին ասել է Գիորգաձեն։

 

Նրա խոսքով, Սահակաշվիլին դեռ թույլ է իրեն զգում, անշարժության և հուզական սթրեսի պատճառով։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ