Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Պատվաստվածների շրջանում աճում են հոսպիտալացումները

Պատվաստվածների շրջանում աճում են հոսպիտալացումները

1966
0

Ինչպես հայտնում է webmd.com-ը, ԱՄՆ-ի առողջապահության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ ասում են, որ հոսպիտալացման աճող թվերը լիովին պատվաստված մարդիկ, ովքեր չեն ստացել վերապատվաստումներ, նրանք հոսպիտալացվում են COVID-19-ով:

«Այժմ մենք սկսում ենք տեսնել հիվանդանոց ընդունումների աճ այն մարդկանց շրջանում, ովքեր պատվաստվել են, բայց չեն վերապատվաստվել», — NBC-ին ասաց Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուին: Նշեց, որ զգալի մասն է, բայց ամեն դեպքում, ոչ մեծամասնություն։

CDC-ի տնօրեն, բժիշկ Ռոշել Վալենսկին, Սպիտակ տան ճեպազրույցում նշեց, որ շտապ օգնության բաժանմունք ընդունված պատվաստված մարդկանցից շատերը 65 տարեկանից բարձր են: «Պատվաստանյութի արդյունավետությունը նվազում է այս տարիքային խմբի համար, որն առաջիններից էր, ով պատվաստվեց»,-նշում է նա։

Վալենսկին և Ֆաուչին ընդգծել են, որ բուստեր պատվաստումները օգնում են մարդկանց  զերծ մնալ հոսպիտալացումից, հատկապես տարեցներին։

Ֆաուչին՝ վկայակոչելով Իսրայելի տվյալները, ասում է, որ բուստեր պատվաստումներն օգնում են կանխել լուրջ բարդությունները:  Հետազոտություններից մեկում արձանագրվել է 60-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում ծանր հիվանդությունների 20 անգամ կրճատում, ովքեր ստացել են խթանիչ, բուստեր պատվաստումներ:

Այնուամենայնիվ, նշում են, որ չպատվաստվածները դեռևս ամենախոցելին են COVID-19-ի նկատմամբ։ «Հետազոտությունները ցույց են տալիս, որ չպատվաստված մարդիկ դեռ ավելի հավանական է որ կվարակվեն, հիվանդանոցում կհայտնվեն, և ավելի հավանական է, որ լուրջ բարդություններ կունենան Covid-19-ից», — ընդգծեց Վալենսկին:

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ