Գլխավոր էջ Նորություններ Օմիկրոն շտամը կարող է հանգեցնել հոսպիտալացումների եւ մահերի թվի աճի

Օմիկրոն շտամը կարող է հանգեցնել հոսպիտալացումների եւ մահերի թվի աճի

648
0

Օմիկրոն շտամի հետագա տարածումը կարող է հանգեցնել հոսպիտալացումների եւ մահերի թվի աճի։ Այսպիսի կարծիք են հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները։

 

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, աշխարհում նոր շտամով վարակումների թվի ավելացմանը զուգահեռ՝ ԱՀԿ մասնագետները սպասում են, որ կավելանան տեղեկությունները հոսպիտալացման եւ անգամ մահվան դեպքերի մասին։

 

Նրանց խոսքով՝ շատ երկրներ դեռեւս հնարավորություն չունեն հետեւողականորեն ուսումնասիրելու վարակման կամ մահերի բոլոր դեպքերի նմուշները, ուստի կոնկրետ տարբերակից առաջացած մահերի մասին տեղեկությունը կարող է դժվար լինել ճշգրիտ ներկայացման համար։

 

Ավելի մանրամասն տվյալներ «օմիկրոնի» ծանրության մասին կարող են հայտնվել առաջիկա շաբաթներին. պետք է ժամանակ անցնի վարակման եւ հետեւանքների միջեւ։

 

Իսկ առայժմ հայտնի է միայն նոր շտամից մահվան միայն մեկ հաստատված դեպքի մասին. երեկ Մեծ Բրիտանիայում մահացել է առաջին պացիենտը, որի մոտ COVID-19-ը առաջացել էր կորոնավիրուսի օմիկրոն շտամից։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ