Գլխավոր էջ Գլխավոր COVID-19․ պատվաստումների ցուցանիշ

COVID-19․ պատվաստումների ցուցանիշ

713
0

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Առողջապահության նախարարությունը հրապարակեց պատվաստված անձանց սեռատարիքային տվյալները, որով հնարավոր է հասկանալ, թե որ սեռի և որ տարիքի մարդիկ են առավել շատ պատվաստվել։ Ըստ այդմ՝ առաջին դեղաչափը ստացած մարդկանց 45,9%-ը կանայք են, իսկ 54,1 %-ը տղամարդիկ։ Երկրորդ դեղաչափը ստացած մարդկանց պատկերը գրեթե նույնն է՝ 45,1 %-ը կանայք են, իսկ 54,9 %-ը տղամարդիկ։

Հետաքրքիր է նաև թե որ տարիքի մարդիկ են ստացել առաջին դեղաչափը, այսպիսով՝ առաջին դեղաչափը ստացած քաղաքացիների 58,2 %-ը 35-64 տարեկան են, 27, 2 %-ը 18-34 տարեկան, 14,5 %-ը 65 տարեկանից բարձր քաղաքացիներ են և 0,1 %-ը 12-17 տարեկան։

Երկրորորդ դեղարչափը ստացած քաղաքացիների՝ 60,5 %-ը 35-64 տարեկան են, 24,2 %-ը 18-34 տարեկան, 15,2 %-ը 65 տարեկանից բարձր քաղաքացիներ են և 0,01 %-ը 12-17 տարեկան են։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում պատվաստումային գործընթացը մեկնարկել է ապրիլի 13-ից։ Նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն, դեկտեմբերի 12-ի դրությամբ կատարվել է 1452374 պատվաստում, որից` առաջին դեղաչափ, 869750 երկրորդ դեղաչափ` 582624։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ