Գլխավոր էջ Նորություններ Քննարկվող օրենքի նախագիծը խառնաշփոթ է առաջացրել ողջ առողջապահական համակարգում

Քննարկվող օրենքի նախագիծը խառնաշփոթ է առաջացրել ողջ առողջապահական համակարգում

389
0

Թուրքիայի առաողջապահության ոլորտում խառնաշփոթ է առաջացրել պրակտիկ բժիշկների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ մեջլիս բերված, ապա հետ ուղարկված օրինագիծը: Դրանով նախատեսվում էր աշխատավարձերի բարձրացում թերապևտների համար 2500 լիրա (172 դոլար), նեղ մասնագետների ու ատամնաբույժերի համար էլ 5000 ական լիրա (344դոլար):

 

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նախագիծն առաջացրել էր առողջապահության համակարգի մի շարք աշխատակիցների (բուժքույրեր, մանկաբարձներ և այլն) դժգոհությունը, քանի որ նրանք չէին ներառվում այս փոփոխության մեջ:

 

Դժգոհություններից հետո մեջլիսում քննարկվող փաթեթից հանվեց այս օրինագիծը և հետ ուղարկվեց առողջապահության հանձնաժողով՝ նորից քննարկելու: Դա առաջացրել է այն բժիշկների զայրույթը, որոնց դրա շահառուն էին լինելու: Այդ բժիշկներին միավորող 2 արհմիություններ արդեն հայտարարություն են տարածել եռօրյա ու գործադուլի մասին: Դրանք տեղի են ունենալու դեկտեմբերի 13-ից մինչև 16-ը ներառյալ:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ