Գլխավոր էջ Նորություններ Բրիտանիայում մահացել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով առաջին մարդը

Բրիտանիայում մահացել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով առաջին մարդը

470
0

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ «Օմիկրոն» կորոնավիրուսի շտամով վարակված  հիվանդ է մահացել։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրիտանիայում հայտնաբերվել էր կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակված 22 քաղաքացի, որոնցից 2-ը եղել են նրանք, որոնք ստացել են COVID-19 պատվաստանյութի երկու դեղաչափը:

 

Նշենք նաև, որ նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում տարածվել է կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամը։

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ կորոնավիրուսի նոր տարբերակն առանձնահատուկ վտանգ է ներկայացնում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ