Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստված մարդիկ պաշտպանվա՞ծ են Օմիկրոն շտամից

Պատվաստված մարդիկ պաշտպանվա՞ծ են Օմիկրոն շտամից

1911
0

Ինչպես արդեն հայտնի է, շրջանառվում է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամը։ Վերջինիս մասին որևէ հստակ տեղեկություն հայտնի չէ, քանզի այն դեռևս ուսումնասիրվում է։

Հանրային առողջության մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսի մուտացիան ակնկալելի էր, որևէ արտառոց բան չկա, վիրուսները մուտացիայի են ենթարկվում։ «Բայց մուտացիան ե՞րբ է տեղի ունենում՝ այն ժամանակ, երբ վիրուսը շատ է տարածվում, այնքան մուտացիայի հավանականությունը մեծանում է, և երբ ասում ենք՝ պատվաստվե՛ք, պատճառներից մեկն էլ սա է. դրանով նպաստում ենք, որ այն չտարածվի, ու նվազեցնում ենք իր մուտացիայի հնարավորությունը: Միգուցե ոչ այդքան շատ, բայց մեկ է՝ պատվաստված մարդիկ շատ ավելի պաշտպանված են լինելու»,- նշում է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Մասնագետն ընդգծում է, որ այդ համատեքստում պատվաստումը մնում է կրկին արդիական, ու որքան էլ մեծ մուտացիա է տեղի ունեցել, այնուամենայնիվ, պատվաստումը, անգամ եղած պատվաստանյութերով, մեկ է՝ արդյունք է տալու։

Պատվաստանյութ արտադրող ընկերության զարգացման ղեկավար Ուգուր Սախինն էլ այս մասով հայտնել է, որ եթե նոր պատվաստանյութ մշակեն, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա կանխել վարակի առաջին ալիքը, քանի որ մոտ 100 օր կպահանջվի նոր պատվաստանյութ մշակելու և այն կիրառելու համար․ «Սա նշանակում է, որ նրանք միշտ ժամանակից դուրս կլինեն, եթե տարբերակը շատ արագ զարգանա։ Բայց մենք վստահ ենք, որ այն մարդիկ, ովքեր պատվաստվել են, կունենան բավարար պաշտպանություն։ Մենք դա պետք է տեսնենք առաջիկա շաբաթների ընթացքում»։

Օրեր առաջ հայտնեցին, որ կորոնավիրուսի այս նոր շտամով վարակման դեպքեր են հայտնաբերվել ԱՀԿ-ի բոլոր վեց տարածաշրջանների 63 երկրում։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում, ինչպես հայտնում է մեր առողջապահության նախարարությունը, դեռևս օմիկրոն շտամով դեպքեր արձանագրված չեն։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ