Գլխավոր էջ Նորություններ Բժիշկ Արմեն Չարչյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց

Բժիշկ Արմեն Չարչյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց

321
0

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ հրապարակել Արմեն Չարչյանի գործով միջնորդության վերաբերյալ իր որոշումը՝ վերացնելով նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը: Արմեն Չարչյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից:

 

Դատավորը հայտարարեց, որ խափանման միջոց է ընտրվում ստորագրությունը չհեռանալու մասին:

 

Որոշումից հետո նիստերի դահլիճում ծափահարություններ հնչեցին, դրսում Արմեն Չարչյանին դիմավորեցին նրա թիմակիցները:

 

Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նախօրեին հրապարակել է իր դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ