Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս մի քանի կիլոգրամ նիհարել մինչև Ամանոր

Ինչպե՞ս մի քանի կիլոգրամ նիհարել մինչև Ամանոր

297
0

Ամանորին մնացել են հաշված օրեր և, կարծես թե, նիհարելը դժվար է, սակայն հնարավոր է։ Թե ինչպես դա անել առանց առողջությանը վնասելու, «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան Ելենա Սոլոմատինան։

 

Նա նշել է, թե անհրաժեշտ չէ զգալիորեն նվազեցնել մարմնի քաշը։

 

«Հաճախ է պատահում, որ շատ քաշ գցել պետք չի լինում, պետք է լինում միայն «տեղավորվել» անցյալ տարվա զգեստի կամ կոստյումի մեջ։ Այդ ավելորդ կիլոգրամներից արագ ազատվելը կարող է վնասակար լինել ձեր առողջության համար, այնպես որ դուք չպետք է ձեր առաջ նման նպատակ դնեք։ Ավելի լավ է կենտրոնանալ այն արդյունքների վրա, որոնք հեշտությամբ հասանելի են:

 

Ամանորին շատ ժամանակ չի մնացել, ուստի շատ նիհարել հնարավոր չի լինի, և չարժե դա անել, քանի որ արագ նիհարելը վնասակար է, բայց որոշակի կիլոգրամներ կորցնելը հնարավոր է: Բնականաբար, որքան շատ քաշ, այնքան ավելի արագ կկարողանաք կորցնել այն, և որքան քիչ քաշ, այնքան ավելի դժվար կլինի ձերբազատվել այդ ավելորդ կիլոգրամներից»,- պարզաբանել է Սոլոմատինան։

 

Նրա խոսքով՝ կազմվածքի ուղղումը արագ կլինի, եթե ամբողջությամբ հրաժարվեն քաղցր և աղի ուտելիքներից:

 

«Մենք պետք է հրաժարվենք ամեն ինչից՝ քաղցրից և աղից: Դա անհրաժեշտ է, քանի որ քաղցրավենիք ուտելիս մենք ճարպ ենք հավաքում (օրգանիզմում ածխաջրերի ավելցուկը վերածվում է ճարպերի), իսկ աղը պահպանում է խոնավությունն օրգանիզմում, խանգարում է նյութափոխանակությանը։ Բնականաբար. պետք է հրաժարվել սպիտակ ալյուրից պատրաստված հացից ու ռուլետներից, ինչպես նաև տարբեր թխվածքաբլիթները, քանի որ դրանք նույնպես շաքարավազ են պարունակում»,- հավելել է սննդաբանը։

 

Շարունակելով՝ նա ասել է, որ անհրաժեշտ է ցանկում հնարավորինս շատ բանջարեղենային ուտեստներ ներառել։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ