Գլխավոր էջ Նորություններ Ռուս մասնագետները կորոնավիրուսի դեմ ներռնգային պատվաստանյութ են մշակում

Ռուս մասնագետները կորոնավիրուսի դեմ ներռնգային պատվաստանյութ են մշակում

400
0

Sputnik V եւ Sputnik Light պատվաստանյութերի մշակողները նոր ներռնգային պատվաստանյութ են մշակում կորոնավիրուսի դեմ։ Պատվաստանյութի նախակլինիկական ուսումնասիրությունները ներկայումս ընթացքի մեջ են եւ կավարտվեն 2021 թվականի դեկտեմբերի 20-ին։ Փորձագետներն արդեն մրցույթ են հայտարարել կամավորների` կլինիկական փորձարկումների առաջին երկու փուլերին մասնակցությա համար։

 

Այժմ պատվաստանյութը փորձարկվում է 18 ռեզուս կապիկների վրա, ինչպես նաեւ` մասնագիտացված լաբորատորիաներում։ Սա դեղամիջոցի ընդհանուր եւ հատուկ թունավորության եւ դեղաբանական ակտիվության փորձարկում է: Հետազոտվում է նաեւ դեղամիջոցի ֆարմակոկինետիկան։

 

Ըստ «Դեղագործական տեղեկագիր» պարբերականի՝ կլինիկական փորձարկումները պետք է գնահատեն պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունը։ Դրանք իրականացվում են 18-55 տարեկան առողջ կամավորների վրա։ Բացի այդ, գիտնականները կուսումնասիրեն պատվաստանյութի իմունոգենությունը, այսինքն՝ իմունային պատասխան առաջացնելու դրա կարողությունը։

 

Նոր պատվաստանյութը ստեղծվել է վիրուսանման մասնիկների կամ VLP-ի հիման վրա, այսինքն՝ այն չի պարունակում SARS-CoV-2 վիրուսի գենետիկական նյութ. վիրուսանման մասնիկները միայն նմանակում են կորոնավիրուսին, բայց, միեւնույն ժամանակ, մարդու իմունային համակարգն արձագանքում է դրանց: Նախատեսվում է այն թողարկել երկու ձեւով՝ նոր ներռնգային եւ դասական ներարկային։ Նախատեսվում է, որ ներռնգային պատվաստանյութը կտրվի երեք անգամ, իսկ ներարկայինը՝ երեք անգամ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ