Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Օմիկրոնով վարակվածների ընդհանուր աճը հանգեցրել է հոսպիտալացման ռեկորդային թվի

Օմիկրոնով վարակվածների ընդհանուր աճը հանգեցրել է հոսպիտալացման ռեկորդային թվի

6137
0

Հարավային Աֆրիկայի առողջապահության պաշտոնական ներկայացուցիչը նախազգուշացրել է, որ իրենք նկատում են երկրում հիվանդանոց դիմելիության աճ՝ չնայած ասում էին, որ կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն տարբերակը կարող է ավելի մեղմ լինել: Այս մասին հայտնում է Africanews.com-ը։

Բժիշկ Վասիլա Ջասաթը, ով վերահսկում է հիվանդանոցների ընդունումների շաբաթական աճը, նշում է, որ այս տարբերակի փոխանցումը ենթադրում էր, որ հիվանդանոց դիմելության մակարդակը համեմատաբար ցածր է, բայց վարակվածների ընդհանուր աճը հանգեցրել է հոսպիտալիզացման ռեկորդային թվի: Բժիշկ Ջասաթը հավելեց, որ հոսպիտալացվածներից շատերը պատվաստված չեն եղել, և Տշվանեի շրջանից մեկ այլ հետազոտող նույնպես դա հաստատեց:

Ֆայզեր ընկերությունն ասաց, որ COVID-19 պատվաստանյութի բուստեր դոզան կարող է կարևոր պաշտպանություն ապահովել նոր Օմիկրոն տարբերակից, նույնիսկ եթե առաջին երկու չափաբաժինները զգալիորեն պակաս արդյունավետ են թվում:

Անցյալ ամսվա վերջին հայտնաբերված Օմիկրոնը կրում է անսովոր մեծ թվով մուտացիաներ, և գիտնականները շտապում են պարզել, թե որքան հեշտությամբ է այն տարածվում, արդյո՞ք այն ավելի լուրջ կամ թեթև հետևանքներ է առաջացնում, քան կորոնավիրուսի այլ տարբերակները։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ