Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում ենթամաշկային չիպերը կարելի կլինի ներընտելացնել արդեն 2022 թվականի մարտից

Վրաստանում ենթամաշկային չիպերը կարելի կլինի ներընտելացնել արդեն 2022 թվականի մարտից

458
0

BioHax International շվեդական ընկերության ենթամաշկային չիպերը, որոնք պլանավորում Է Վրաստան ներմուծել iPlus ընկերությունը, օգտատերերի համար հասանելի կդառնան արդեն 2022 թվականի մարտից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Facebook-ում ընկերության Էջում զետեղված հաղորդագրության մեջ:

 

Նախօրյակին iPlus Էլեկտրոնային տեխնիկայի խանութների ցանցի գլխավոր տնօրեն Կախի Սեպիաշվիլին Sputnik Վրաստանին հայտնել Է, որ չիպերը կարող են Վրաստան ներմուծվել արդեն հաջորդ տարվա հունվարին:

 

Չիպը ծրագրավորված Է RFID հասարակ ծրագրի օգնությամբ, սակայն ունի հսկայական հնարավորություններ, այդ թվում՝ կարող Է ներառել անձնագրային տվյալները եւ բանկային քարտի տվյալները: Ինչպես հաղորդել Է Սեպիաշվիլին, Վրաստանում չիպերն ունենալու են սահմանափակ հնարավորություններ, ի տարբերություն միկրոսխեմաների, որոնք ընկերության կողմից արտադրվում են եվրոպական շուկայի համար:

 

Չիպերը, որոնք արտադրվում են BioHax International ընկերության կողմից, ներարկվում են ձեռքի բութ մատի մաշկի տակ:

 

Այդ տեխնոլոգիայի շնորհիվ այլեւս պետք չեն գա ավտոմեքենայի, տան կամ կայանատեղիի բանալիները: Հատուկ պաշտպանիչ սարքի տեղադրումից եւ չիպի ներընտելացումից հետո դռները կարելի կլինի բացել սոսկ ձեռքը սարքին մոտեցնելով:

 

iPlus-ի տվյալներով, Շվեդիայում նման տեխնոլոգիայից օգտվում Է արդեն ավելի քան 30 հազար մարդ, հաղորդել Է Sputnik-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ