Գլխավոր էջ Գլխավոր Հրաշալի հրաման է, մարդկանց դրդում են իրենց դեմ ցույցերի․ Լևոն Մնացականյան

Հրաշալի հրաման է, մարդկանց դրդում են իրենց դեմ ցույցերի․ Լևոն Մնացականյան

2497
0

Օրերս, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը թույլատրելու է միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման հավաստագրի առկայությամբ։

Այն, թե որքանով կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում, դժվար է ասել։ Շատ մասնագետներ ի սկզբանե նշում էին, որ պատվաստումների թիրախում պետք է լինեին հենց այն մարդիկ, որոնք ռիսկի խմբում են։ Նրանց խոսքով՝ պետք էր առաջինը մեծահասակներին պատվաստել, որն էլ կնվազեցներ հանրապետություն համավարակով պայմանավորված մահացության դեպքերը։ Սակայն, ինչպես համաճարակաբաններից մեկն էր հայտնել՝ ռեստորանները որ փակում ենք, խթանելու՞ ենք թոշակառուների վակցիանացիան, շա՞տ են մեր թոշակառուները գնում ռեստորաններ։

Վերլուծաբան Լևոն Մնացականյանն այս մասով նույնպես հայտնում է, որ որոշումը միանշանակ հակասահմանադրական է․ «Սա կարծում եմ հրաշալի հրաման է, այն առումով, որ մարդկությանը, մարդանց դրդում են իրենց դեմ ցույցերի, սա տնտեսական շատ վատ հետևանքներ է ունենալու, եթե իհարկե կարողանան պարտադրել ռեստորանների սեփականատերերին։ Սակայն, այստեղ հենց տնտեսական շահը հաշվի առնելով՝ մեր տնտեսվարողները պետք է միանան ցույցերին»,- նշեց Մնացականյանը։

Հիշեցնենք, որ Ռեստորանների ասոցիացիա ՀԿ հիմնադիր Աշոտ Բարսեղյանը նշել էր, որ ռեստորանները բոլորին հյուրընկալելու են, թող տուգանեն, իրենք գործելու են միայն իրավական տիրույթում։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ