Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Օմիկրոնի առաջին ուսումնասիրությունը. Ի՞նչ է հայտնի նոր շտամի մասին

Օմիկրոնի առաջին ուսումնասիրությունը. Ի՞նչ է հայտնի նոր շտամի մասին

1025
0

Քովիդ 19-ի նոր շտամ Օմիկրոնը կարող է մասամբ շրջանցել առկա պատվաստանյութերի պաշտպանությունը, բայց ընդհանուր ավելի վտանգավոր չէ, քան վիրուսի այլ տարբերակները։ Այսպիսին է Հարավային Աֆրիկայում իրականացված գիտնականների առաջին լաբորատոր ուսումնասիրության արդյունքը, հաղորդում է BBC-ին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ դեռ չկա որևէ ապացույց, որ Օմիկրոն շտամը կարող է հաղթահարել հակամարմինների կողմից ապահովվող պաշտպանությունը ավելի արդյունավետ քան Դելտա շտամը։ Այնտեղ վստահ են, որ առակ պատվաստանյութերը, նախկինի պես կարող են պաշտպանել հիվանդության ծանր ընթացքից։

Հարավային Աֆրիկայի գիտնականներն ուսումնասիրել են Pfizer-ի երկու դեղաչափով պատվաստված 12 մասնակցից վերցրած 14 պլազմային նմուշ։

Պարզվել է, որ Օմիկրոնը կարողացել է շրջանցել հակամարմիններն ավելի հաջող, քան նախորդ ամենատարածված Դելտա շտամը։ Ընդհանուր առմամբ, Pfizer պատվաստանյութն ունի Օմիկրոն շտամը չեզոքացնող 40 անգամ ավելի քիչ հակամարմին, քան այն, որ հայտնաբերվել էր Չինաստանում 2019 թվականին։

Այնուամենայիվ, չնայած, հակամարմինների թվի նկատելի նվազմանը՝ Օմիկրոնն այնուամենայնիվ չի կարողացել ամբողջությամբ շրջանցել պատվաստանյութի պաշտպանությունը։ Իսկ այն մարդիկ, ովքեր հիվանդացել են Կորոնավիրուսով և եղել են ամբողջությամբ պատվաստված՝ պահպանել են հակամարմինների բարձր մակարդակ։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ