Գլխավոր էջ Գլխավոր «Ռեստորանները բոլորին հյուրընկալելու են, թող գան տուգանեն». Աշոտ Բարսեղյան

«Ռեստորանները բոլորին հյուրընկալելու են, թող գան տուգանեն». Աշոտ Բարսեղյան

6189
0

Հունվարի 1-ից չպատվաստված մարդիկ առանց ՊՇՌ թեստի բացասական պատասխանի չեն կարողանա մուտք գործել հանրային վայրեր։ Այս նախագիծը ՀՀ Առողջապահության նախարարության կողմից է մշակվել։ Medmedia.am-ի հետ զրույցում «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով ԱՆ-ի նոր նախագծին նշել է, որ սա բիզնեսը սպանելուց բացի այլ միտում չունի և իրենք պայքարելու են մինչև վերջ։Ըստ Բարսեղյանի՝ դա որոշում չէ, այլ իրենց ցանկություններն է և կատարում են Առողջապահության համաշխարհային հիմնադրամի հրահանգները։

«Այդ որոշումները աղերս չունեն առողջապահության հետ։ Հարց՝ տանից դուրս գալ կարելի՞ է, եթե էս անգամ էլ տապալեն պատվաստման պրոցեսները, ինչ են անելու, մարդկանց փողոցում բռնելու են պատվաստե՞ն։ Տիկին նախարարը հայտարարել է, թե ՀՀ-ում հանրային սննդի ոչ մի ընկերություն վնասներ չի կրելու, եթե նա այդքան վստահ է, ապա ինչու՞ է հապաղում, կարող է կառավարության նիստ հաստատել և հայտարարել, որ պետությունն իր վրա է ռիսկերը վերցնում»,-նշել է Բարսեղյանը։

Ըստ նրա՝ QR կոդերի պարտադրանքը կյանքի չի կոչվելու։

«Դա չի լինելու, բայց իրավական առումով դա նույնչափ Nonsense է, ինչ՝ նախարարը առավոտյան հրաման արձակի, թե առավոտյան մարդիկ պետք է կրեն սև կամ սպիտակ գլխարկներ։ Նման հրաման կյանքի կոչելու համար պետությունը պետք է տեխնիկական և ադմինիստրատիվ հնարավորություններ ունենա։ Դուք մցրեք այդ հրամանը, մենք հաջորդ օրը կդիմենք դատարան, որովհետև իրավական նորմերի հետ դա ոչ մի աղերս չունի, մենք չենք կարող առողջապահության նախարարի կամ ԱՀԿ-ի մտածած ինչ որ պրինցիպներով ինչ որ տիպի հաճախորդներին թողնել, ինչ որ տիպի հաճախորդներին չթողնի ներս։ Ռեստորանի տնօրինությունն է որոշում, ներքին կանոնադրությամբ, թե որ հաճախորդներին սպասարկի, որին չսպասարկի»,-նշել է նա։

Աշոտ Բարսեղյանի համար որքանով զարմանալի, այնքանով էլ սպասելի է Էկոնոմիկայի նախարարության լռությունը։

«Մենք օրեցօր սուվերեն տարածք ենք կորցնում, մարդիկ լքում են երկիրը, ունենք զոհեր պատերազմում, ու էս խնդիրները փորձենք համադրել QR կոդի հետ, պարզ է որ անհամատեղելի են։ Պետական բարձր պաշտոնյաները զբաղեցնելով ոչ իրենց մասնագիտական ոչ էլ ակադեմիական մակարդակի աթոռներ պարզապես տապալում են իրենց վստահված ոլորտները։ Տիկին Ավանեսյան մոռացե՛ք ռեստորանների մասին, 50 հազար հոգի է աշխատում ոլորտում և դուք խաղում եք իրենց սոցիալական բարեկեցության հետ»,-ասել է նա ու նշել, որ 68 հազար դրամ ստացող մարդուն ստիպում են ամսական 30 հազար դրամ ծախսել թեստերի համար․

«Այդ մարդու իրավունքն է թեստը չանցնի և գործատուն իրավունք չունի այդ հիմքով աշխատանքից ազատելու նրան։ Պետությունը չունի ֆունկցիա վերահսկելու 3000 տնտեսվարողի մենակ ռեստորանային ոլորտում։Նախարարի հրամանը չի կարող իրավական ուժ ունենալ,վստահ ասում եմ, որ ռեստորանները բոլորին հյուրընկալելու են, թող գան տուգանեն, մենք կգործենք միայն իրավական տիրույթում։ Վիրուսը արիստոկրատ է երևի, տրանսպորտը շրջանցում է, գալիսա ռեստորան, գնումա թատրոն, բայց հասարակական տրանսպորտում ու որոշ քաղաքական ուժերի հավաքները շրջանցում է»,-սահմանափակել է նա։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ