Գլխավոր էջ Նորություններ «Օմիկրոնի» իրական վտանգ հնարավոր կլինի գնահատել մեկ ամսից

«Օմիկրոնի» իրական վտանգ հնարավոր կլինի գնահատել մեկ ամսից

460
0

Կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոնի» վտանգի աստիճանը հնարավոր կլինի գնահատել ամենաշուտն այս տարվա վերջին:  Նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի կառավարությանը կից խորհրդատվական խմբի գիտնականները, հաղորդում է The Independent-ը։

 

Փորձագետները ենթադրում են, որ մոտ մեկ ամիս կպահանջվի պարզելու համար, թե որքանով է վտանգավոր «Օմիկրոնը», հոսպիտալացումների ինչ մակարդակ է առաջացնում ու ինչպես է «վարվում» իմունիտետի հետ: Գիտնականների խոսքով՝ եթե մեկ ամսից «Օմիկրոնի» պատճառով հոսպիտալացումների կտրուկ աճ չգրանցվի, կարելի է հանգիստ շունչ քաշել:

 

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտահերթ նիստում հայտարարել էր, որ ՀԱՀ-ում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակն անհանգստություն է առաջացնում: Համաշխարհային բժշկական ասոցիացիայի նախագահ Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերին մտահոգություն է հայտնել, որ «Օմիկրոնն» իր սպառնալիքներով կարող է համադրելի դառնալ Էբոլա վիրուսի ու «Դելտա» շտամի հետ։

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ