Գլխավոր էջ Նորություններ Սահմանափակումները հնարավարություն են տալիս պաշտպանելու մարդկանց կյանքն ու առողջությունը․ Ավանեսյան

Սահմանափակումները հնարավարություն են տալիս պաշտպանելու մարդկանց կյանքն ու առողջությունը․ Ավանեսյան

2566
0

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաև նոր սահմանափակումներին։ Ինչպես հայտնի է հունվարի 1-ից բոլոր հանրային վայրերի մուտքը պետք է ապահովել միայն պատվաստումը կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունը հաստատող սերտիֆիկատներով։ Նախարար Ավանեսյանը ճեպազրույցի ընթացքում նշեց, որ սահմանված կանոնները պետք է հստակորեն պահպանվեն: Եթե չեն պահպանվում, ապա ինչպես այլ իրավակարգավորումների դեպքում, կան սանկցիաներ։

«Եթե ինչ-որ ռեստորան այսօր հայտարարի, որ այլևս հարկային պարտավորությունները չի կատարելու, ի՞նչ կպատահի։ Պարզ է, որ կլինեն դրա իրավական հետևանքները։ Այո՛, ես բազմիցս կրկնել եմ, որ ցավոք սրտի, կորոնավիրուսի այս համավարակը ստեղծել է ճնշում և՛ առողջապահական համակարգերի, և՛ տնտեսությունների, և ընդհանրապես, ազգային անվտանգության առումով շատ լուրջ մարտահրավեր է, բայց ո՞րն է մեր ճանապարհը ։ Եթե մենք չենք կիրառում սահմանափակող միջոցառումներ, ի՞նչ իրավիճակի առաջ ենք մենք կանգնում շատ ավելի վատ և՛ առողջապահական, և՛ տնտեսական, և՛ բոլոր առումներով»,-նշեց Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ ճիշտ ժամանակին կիրառված սահմանափակումները մեզ հնարավորություն են տալիս առաջին հերթին պաշտպանելու մարդկանց կյանքն ու առողջությունը, ինչպես նաև տնտեսությունը և այլն։ Ընդգծեց, որ եթե ունենում ենք կառավարելիության շրջանակից դուրս հիվանդացության աստիճան, ապա այդ խնդիրն անդրադառնում է բոլորի վրա։

Այն, որ սահմանափակումները պաշտպանում են տնտեսությունը, դա մի փոքր, կարծես, անհասկանալի էր։ Բազմիցս նշվել է, որ 2020թ․, երբ ավելի խիստ սահմանափակումներ էր ամբողջ հանրապետությունում, դրանից հետո տնտեսությունը բավականին անկում էր ապրել։ Ճիշտ է, ինչպես վարչապետ Փաշինյանն է նշել՝ չենք գնա լոքդաունների, սակայն համավարակով պայմանավորված սահմանափակումներ կան, և կարծես, ամեն ամիս նրանք փոխվում և խստացվում են։ Թե այդ խստացումները որքանով է համակարգված, որքան է պահպանվում և այն, դա այլ հարց է, սակայն այդ սահմանափակումները համավարակի դեմ պայքարին, գուցե, այնքան էլ օգուտ չտան։

Քանզի, եթե նույն այդ հանրային վայր այցելում է փաստացի վարակակիր, սակայն պատվաստված, և ոչ վարակակիր, բայց բացասական թեստ ունեցող մարդիկ, վարակի տարածումը ինչպե՞ս է վերահսկվելու։ 

Եթե պետք է այս ամենով կանխել վարակի տարածումը, կոտրել հնարավոր վարակի շղթաները, ապա պետք է, գոնե թեստավորումը լինի բոլորի համար՝ և՛ պատվաստված, և՛ չպատվաստված անձանց համար։ Քանզի, բազմիցս համաճարակաբանների կողմից հնչել է, որ պատվաստված մարդիկ, գուցե որոշակիորեն քիչ են վարակվում, բայց վարակը նույնությամբ փոխանցում են, ինչպես չպատվաստված լինելու դեպքում։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ