Գլխավոր էջ Գլխավոր Պարտադիր պատվաստումներն արդյունավետ լուծում չեն․ Դավիթ Մելիք-Նուբարյան

Պարտադիր պատվաստումներն արդյունավետ լուծում չեն․ Դավիթ Մելիք-Նուբարյան

981
0

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում շարունակվում են իրականացվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները։ Գործող սահմանափակումներն արվում են պատվաստումների խթանման համար, սակայն ԱՆ ներկայացուցիչները պարբերաբար հայտնում են, որ այդ ամենը միտված է համավարակի դեմ կանխարգելմանը։ Այն, որ աշխատող անձանց նկատմամբ կիրառվում էր պարտադրանք-երկընտրանքի սկզբունքով որոշումը, դա էլ ԱՆ ներկայացուցիչների խոսքով՝ ոչ այնքան պարտադրանք է, քանզի քաղաքացին ունի այլընտրանք, սակայն ըստ էության, այդ երկու տարբերակը միտված է պատվաստումների ցուցանիշի ավելացմանը։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի համոզմամբ՝ պարտադիր պատվաստումներն արդյունավետ լուծում չեն, և առավել ևս մեր հասարակությունում շատ դժվար կլինի հասնել պարտադիր պատվաստմանը։«Իմ կարծիքով մենք պետք է փորձենք մարդկանց հետ հաղոդակցվելով, շփվելով բերել այն գաղափարին, որ եթե մենք ուզում ենք պաշտպանված լինել հիվանդության ծանր, անդառնալի ընթացքից, ապա պատվաստումը շատ լավ լուծում է այս առումով։ Իհարկե, այստեղ էլ շատ կարևոր է, որ սխալ մեսիջ չգնա, կա մի ընկալում, որ եթե դու պատվաստված ես ուրեմն վերջ, դու կարաս վայելես կյանքը, ստեղծվում է կեղծ ապահովվության զգացում»,-ընդգծեց Մելիք-Նուբարյանը։

Հանրային առողջության մասնագետի խոսքով՝ եվրոպական փորձը վկայում է, որ պատվաստումը և որոշակի հակահամաճարակային կանոնների համադրությունը շատ ավելի լավ արդյունք են տալիս։ Ինչպես նաև Մելիք-Նուբարյանը նշեց, որ իր կարծիքով, տեխնիկապես էլ հնարավոր չի լինի պարտադիր պատվաստում անել․ «Միգուցե ծնվի հերթական օրենքը, ինչպես օրինակ ծնվեց կովիդով մարդուն վարակելու քրեական պատասխանատվությունը, այդ խայտառակ օրինագիծը։ Ամեն դեպքում մի երկրում, որ մոտավորպես 330 հազար կովիդ դեպք կա, անկառավարելի համաճարակ է տեղի ունենում, այդ հոդվածը Խորհրդային միության ռեպրեսիվ մտածելակերպի արդյունք է»,-նշեց Մելիք-Նուբարյանը։ Նրա խոսքով՝ այն մեզ մոտ շատ դժվար կլինի իրականացնել։ Առաջարկեց, որ պետք էր ավելի շատ սկսել խոսել պատվաստումների կարևորության մասին և անկեղծ լինել։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ