Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ վիտամիններ են անհրաժեշտ ձմռանը

Ի՞նչ վիտամիններ են անհրաժեշտ ձմռանը

278
0

Ձմռանը կարեւոր է օգտագործել D, С վիտամիններ եւ ցինկ։ Այսպիսի կարծիք է հայտնել առողջ կենսակերպի եւ սննդի մարզիչ Հոլի Զոքոլանը։

 

Ինչպես գրում է Express-ը, D վիտամինը սովորաբար օրգանիզմում սինթեզվում է արեւի լույսի ազդեցության ներքո։ Սակայն ձմռան ամիսներին, երբ մարդիկ արեւի լույսի պակաս ունեն, անհրաժեշտ է ընդունել այդ վիտամինը որպես հավելում։ Կարծիք կա, որ այդ վիտամինը նաեւ ամրացնում է իմունիտետը։ Այն պարունակվում է ձկան յուղի, մսեղենի, պանրի եւ ձվի դեղնուցի մեջ։

 

Ցինկը, ինչպես եւ С վիտամինը, ձմռանը օգնում է պայքարել մրսածության դեմ։ Վերջինը նաեւ կարեւոր է օրգանիզմի հյուսվածքների վերականգնման համար։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ