Գլխավոր էջ Նորություններ Չինացի կենսաբանները COVID-19-ի բոլոր շտամները չեզոքացնող հակամարմին են գտել

Չինացի կենսաբանները COVID-19-ի բոլոր շտամները չեզոքացնող հակամարմին են գտել

384
0

Չինաստանի մոլեկուլային կենսաբանության ոլորտի մասնագետները հայտնաբերել են 35B5 հակամարմինը, որը կարող է կապվել կորոնավիրուսի S-սպիտակուցի կառուցվածքի ամենակայուն հատվածի հետ և չեզոքացնել նրա բոլոր շտամները, այդ թվում՝ նորահայտ Օմիկրոնը։ Այս մասին ասվում է bioRxiv էլեկտրոնային գրադարանում նոյեմբերի 30-ին հրապարակված հոդվածում։

 

«Մեր ստացած պատկերները ցույց են տվել, որ 35B5 մոլեկուլը կապվում է կորոնավիրուսի S-սպիտակուցի այն մասի հետ, որն իրականում չի փոխվում SARS-CoV-2-ի էվոլյուցիայի ընթացքում։ Սա հնարավորություն է տալիս օգտագործելու սպիտակուցային տվյալ հատվածը ոչ միայն հակամարմիններ ստեղծելու, այլև՝ կորոնավիրուսի բոլոր շտամների դեմ ունիվերսալ պատվաստանյութ մշակելու համար»,- գրել են գիտնականները։

 

Նշվում է, որ չինացի բժիշկները Գուանչժոուի Սուն Յացեն համալսարանի պրոֆեսոր Դենգ Քայի գլխավորությամբ եզակի հակամարմինը հայտնաբերել են կորոնավիրուս տարած տեղացիներից մեկի արյան նմուշում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ